Փարիզում Բաստիլի գրավման օրվան նվիրված միջոցառման ժամանակ անվտանգությունը կապահովի մոտ 11 հազար ոստիկան
Փարիզում Բաստիլի գրավման օրվան նվիրված տոնակատարությունների ժամանակ՝ հուլիսի 14-ին, անվտանգությունը կապահովի մոտ 11 հազար ոստիկան և ուժային: Այս մասին հայտնում է մայրաքաղաքի ոստիկանության պրեֆեկտ Միշել Դելպյուեշը:
Reuters գործակալության հաղորդմամբ՝ Ելիսեյան դաշտերում անցկացվելիք շքերթը, որը կայցելի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, կհսկի 3.5 հազար ոստիկան և ժանդարմ:
Աղբյուրը մանրամասնում է, որ Փարիզի անվտանգության գործում նաև ներգրավված կլինի Սեն գետի վրա պարեկություն անող վեց նավակ, ինչպես նաև ամերիկյան արտադրության Reaper անօդաչուն, որը կկառավարվի Կոնյակ քաղաքում տեղակայված ռազմաօդային ուժերի բազայից: Ընդ որում՝ կակտիվացվի վնասակար դրոնները ճանաչելու և ոչնչացնելու համակարգը:
Հայտնի է, որ վերջին ամիսներին իրականացվել է մի քանի ահաբեկչական հարձակում և ահաբեկչության փորձ քաղաքի կենտրոնում՝ Ելիսեյան դաշտերում և Փարիզի Աստվածամոր տաճարի մոտակայքում:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ