Ինչպես քայքայել երեխաների նյարդային համակարգն ու առողջությունը
Ծանոթանալով այն ուղեցույցին, որը հրապարակել է ԿԳՄՍ-ն, եւ որի հիման վրա դպրոցում պետք է անցկացվեն դասերը, տպավորություն է, որ կառավարությունը նպատակադրվել է քայքայել երեխաների նյարդային համակարգը եւ առողջությունը կամ դիտավորյալ գնում է նման քայլի, ուսումնական տարին ձախողելու եւ կրկին, այսպես կոչված, հեռավար ուսուցմանը վերադառնալու համար:
Սադիզմ է երեխաներին պարտադրել չորս կամ հինգ, անգամ երեք ժամ դասին մասնակցել դիմակով, չշարժվել, չխոսել, դասասենյակից դուրս չգալ, դասամիջոց չանել, բուֆետ չգնալ: Սա ավելի շատ հիշեցնում է խորհրդային եւ ֆաշիստական համակենտրոնացման ճամբարները, բայց ասում են, որ այնտեղ երեխաները անհամեմատ ավելի մարդկային պայմաններում են եղել:
Մի՞թե կգտնվեն ծնողներ, որոնք անտարբեր կգտնվեն իրենց երեխաների առողջության հանդեպ եւ կհամաձայնվեն այս հրեշային պայմաններով երեխաներին դպրոց ուղարկել: կարծում եմ կգտնվեն, բայց նրանք շատ քիչ են:
Քանի դեռ շատ ուշ չէ, քանի դեռ չի ձախողվել ուսումնական տարին պետք է ամեն ինչ անել բանականության դաշտ վերադառնալու համար: Դասերը պետք է լինեն այնպես, ինչպես այն ընթանում է Դանիայում, Շվեդիայում, Ռուսաստանում: Եթե ԿԳՄՍ-ում չգիտեն, թե այնտեղ ինչպես են ընթանալու դասերը, ապա թող նեղություն քաշեն եւ զանգեն իրենց գործընկերներին:
Չի կարելի երեխաներին պարտադրել դիմակ կրել փակ դասասենյակներում, չի կարելի ուսուցիչներին արգելել երեխաներից դաս հարցնել եւ կանչել գրատախտակի մոտ, չի կարելի արգելել դասամիջոցները, սնվելը, քայլելը:
Մի՞թե ձեր երեխաների առողջությունը վստահում եք չկայացած նախարարներ Արայիկ Հարությունյանին եւ Արսեն Թորոսյանին: Մի պահ ընդունենք, որ նրանք չեն գիտակցում, թե ինչ են անում, բայց դուք գոնե հասկանում եք, որ երեխային զրկելով թթվածնից դուք նրա համար լուրջ խնդիրներ եք ստեղծում, նրան արգելկելով երեքից վեց ժամ շարժվել, քայքայում եք նյարդային համակարգը, արգելելով դասամիջոց անել, բթացնում եք ուղեղը:
Մի փճացրեք ձեր երեխաների կյանքը, մի վտանգեք նրանց առողջությունը, մի քայքայեք նրանց նյարդային համակարգը: Եւ վերջում, թարգեք նաեւ ջերմաչափումը: Դուք պատկերացնում եք ջերմաչափողի վիճակը կամ թե ինչ է լինելու մուտքի մոտ դրա պատճառով: Դպրոցական բուժքույրը կարող է ընթացքում, ընտրովի մտնել այս կամ այն դասասենյակ եւ չափել մի քանիսի ջերմությունը: Մի քիչ փորձեք ուղեղով աշխատել:
Աննա Բաղդասարյան
Top-News.am


















































«Դեպի լույս» և «Կանչ» երգչախմբերը՝ խմբավար Վարդուհի Խաչատրյանի ղեկավարությամբ, շարունակում են իրենց ...
Ովքե՞ր են ներկա գտնվել Արսեն Սաֆարյանի դստեր հարսանիքին (տեսանյութ)
Առկա տարաձայնությունների մասին լուրերը բոլորովին անհիմն են և կեղծ
Գլխավոր դատախազի հրամաններով` Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
Արսեն Սաֆարյանի դստեր՝ Էլենի հարսի պարը Սոֆի Դեւոյանի մասնակցությամբ
1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և վճարների վերաբերյալ տեղեկատվություն
Հոկտեմբերի 27-ի դեպքերից անցել է 27 տարի
Հրշեջ-փրկարարները մարել են Գյումրու Ռասկատլյան փողոցի տներից մեկում բռնկված հրդեհը
Ռեալն իսկապես լավ խաղաց. Հանս-Դիտեր Ֆլիկ
ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները մեքենայից գողություն կատարելու պահին ձերբակալել են 28-ամյա ե...