Փարիզի մետրոյի մի քանի կայարան ջրի մեջ է հայտնվել անձրևների պատճառով
Փարիզում հորդառատ անձրևների հետևանքով մետրոպոլիտենի մի քանի կայարան ջրի մեջ է հայտնվել, հայտնում է The Local-ը: Կիրակի երեկոյան փակվել է 15 կայարան, սակայն դրանց մեծ մասը վերսկսել է աշխատանքը երկուշաբթի առավոտյան:
Փարիզի RATP տրանսպորտային կազմակերպության կայքում հաղորդվում է, որ մինչ այժմ փակ է մնում չորս կայարան:
Բացի այդ, շարունակվող հեղեղների պատճառով զգալիորեն դժվարացել է երթևեկությունը Ֆրանսիայի մայրաքաղաքի՝ այլ քաղաքներ տանող ավտոճանապարհներին։
Փարիզի փրկարար ծառայությունը մի գիշերվա ընթացքում ստացել է մոտ 1,7 հազար կանչ՝ կապված հեղեղումների մասին տեղի բնակիչների և զբոսաշրջիկների բողոքներով:
Տեղի օդերևութաբանական ծառայությունը հորդառատ անձրևների պատճառով կիրակի վտանգի «նարնջագույն» մակարդակ է հայտարարել:

















































