Պուտինը պատմել է իր մոտոցիկլետի մասին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ճապոնական Mitsubishi մոտոցիկլետ ունի: «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա հայտարարել է «Իննոպրո-2017» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի ժամանակ։
Այնտեղ Mitsubishi մոտոցիկլետ արտադրողներն ասել են, որ դրա կառուցման ժամանակ օգտագործվում է ինքնաթիռների կառուցման բազմամյա փորձը, ինչը նրան թույլ է տալիս մեծ արագություն զարգացնել։
«Այսպիսին ոչ, բայց ձեր ֆիրմայի մոտոցիկլետ ես ունեմ։ Անկեղծ ասած՝ աշխատում եմ այն չվարել»,- հայտարարել է Պուտինը։
Այս տարվա ապրիլին Վլադիմիր Պուտինը ներկայացրել է իր եկամուտները։ Նախագահը նշել է, որ ունի երկու «ԳԱԶ» (ԳԱԶ Մ21) մակնիշի ավտոմեքենա եւ մեկ «Նիվա» ավտոմեքենա, սակայն մոտոցիկլետի մասին տվյալներ չեն եղել։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ