Համբուրգում խոշոր բողոքի ակցիային շուրջ 50 հազար մարդ է մասնակցել
Շաբաթ Համբուրգում կազմակերպված բողոքի ակցիային շուրջ 50 հազար մարդ է մասնակցել: Ցույցն անցկացվել է «G20-ը. ոչ բարի գալուստ» կարգախոսով, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Ուրբաթ եւ շաբաթ գերմանական Համբուրգում հավաքվել էին G20-ի երկրների առաջնորդները: Երկու օր նրանք փոխզիջում էին որոնում ժամանակակից խոշոր մարտահրավերներր հարցով՝ գլոբալ տնտեսությունից ու միգրացիայից մինչեւ Աֆրիկայի երկրների եւ էներգետիկայի զարգացում:
Գագաթնաժողովին զուգահեռ՝ Համբուրգում ցույցեր են անցկացվել G20-ի քաղաքականության եւ գլոբալիզացիայի դեմ:
Խոշորագույնը շաբաթօրյա ցույցն է եղել: Ցուցարարները «Ո՛չ G20-ին», «Փախստականներ, բարի գալուստ», «Պայքար ռասիզմի դեմ», «Կապիտալիզմը սպանում է» եւ այլ գրություններով պաստառներով են եղել:

















































