Ռուսաստանը դարձել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը գրանցած առաջին երկիրը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, բացելով կառավարության անդամների հետ խորհրդակցությունը, հայտարարել է Ռուսաստանում կորոնավիրուսի դեմ աշխարհում առաջին պատվաստանյութի գրանցման մասին, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Որքան ես գիտեմ, առավոտյան աշխարհում առաջին անգամ պատվաստանյութ է գրանցվել նոր կորոնավիրուսի դեմ»,- ասել է նախագահը:
Պուտինն առողջապահության նախարարության ղեկավար Միխայիլ Մուրաշկոյին խնդրել է մանրամասն տեղեկացնել այդ մասին: «Ես գիտեմ, որ այն բավականին արդյունավետ է աշխատում, կայուն իմունիտետ է ձեւավորում եւ, կրկնում եմ, անցել է բոլոր անհրաժեշտ ստուգումները»,- հավելել է Ռուսաստանի ղեկավարը:
Ավելի վաղ Մուրաշկոն հայտարարել էր, որ պատվաստանյութի կլինիկական փորձարկումները, որոնք մշակվել են Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարարության Ն.Ֆ. Գամալեի անվան համաճարակաբանության եւ մանրէաբանության ազգային հետազոտական կենտրոնի կողմից, ավարտվել են:
Պուտինը հույս է հայտնել, որ ժամանակի ընթացքում աշխարհում կորոնավիրուսի դեմ շատ պատվաստանյութեր կհայտնվեն: Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի զանգվածային արտադրությունը կսկսվի մոտ ապագայում, նշել է Ռուսաստանի Դաշնության նախագահը:


















































Դանիան առաջինը Եվրոպայում հանել է COVID-19-ի պատճառով մտցված բոլոր սահմանափակումները
Պատվաստումների մասին կեղծ տեղեկություններ տարածողների նկատմամբ պետք է ձեռնարկվեն ամենախիստ միջոցները.Վլադիմիր Կրուգլի
Մեծ Բրիտանիայի իշխանությունները ՃՏՊ-ի զոհերի մահը վերագրել են COVID-19-ին. Daily Mail
Լոնդոնում հակակորոնավիրուսային սահմանափակումների հնարավոր խստացման դեմ բողոքի ցույց է անցկացվել
Ռումինիայում հարյուրավոր ծնողներ բողոքի ցույցի են դուրս եկել՝ պահանջելով չեղարկել դպրոցներում դիմակներ կրելու պարտադիր պահանջը
«Դեպի լույս» և «Կանչ» երգչախմբերը՝ խմբավար Վարդուհի Խաչատրյանի ղեկավարությամբ, շարունակում են իրենց ...
Ովքե՞ր են ներկա գտնվել Արսեն Սաֆարյանի դստեր հարսանիքին (տեսանյութ)
Առկա տարաձայնությունների մասին լուրերը բոլորովին անհիմն են և կեղծ
Արսեն Սաֆարյանի դստեր՝ Էլենի հարսի պարը Սոֆի Դեւոյանի մասնակցությամբ
Գլխավոր դատախազի հրամաններով` Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և վճարների վերաբերյալ տեղեկատվություն
Հոկտեմբերի 27-ի դեպքերից անցել է 27 տարի
Հրշեջ-փրկարարները մարել են Գյումրու Ռասկատլյան փողոցի տներից մեկում բռնկված հրդեհը
ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները մեքենայից գողություն կատարելու պահին ձերբակալել են 28-ամյա ե...
Ռեալն իսկապես լավ խաղաց. Հանս-Դիտեր Ֆլիկ