Կարատեիստ ուղեւորը Նյու Յորքի օդանավակայանում ծեծել է մաքսային աշխատողին
Նյու Յորքի օդանավակայանում կարատեի հնարքներին տիրապետող ուղեւորը հարձակվել է մաքսային ծառայության սպայի վրա, հայտնում է New York Post-ը։
Դեպքը տեղի է ունեցել հուլիսի 5-ին։ Ուղեւորը, որի անունը չեն հայտնում, Նյու Յորք էր ժամանել Քալիֆորնիայից։ Օդանավակայանի տերմինալներից մեկում 33-ամյա տղամարդը հանդիպել է երեք մաքսային աշխատողների հետ, որոնք աշխատանքից էին վերադառնում։
Ուղեւորը սկզբում անցել է նրանց կողքով, բայց հետո շրջվել է, վազելով հասել նրանց ու ոտքով հարվածել նրանցից մեկին։ Տուժածն ընկել է; Մաքսային աշխատողները կարողացել են վնասազերծել խուլիգանին ու նրան փոխանցել օդանավակայանի ոստիկանությանը։
Իրավապահ մարմիններում աղբյուրը հայտնել է, որ հարձակումը ոչնչով սադրված չէր։ Մաքսատան աշխատողը, որին հարվածել էր ուղեւորը, լուրջ չի տուժել, ընդամենը կապտուկներ է ձեռք բերել։
Խուլիգանին հիվանդանոց են տեղափոխել նրա հոգեկան վիճակը գնահատելու համար։ Դեռ հայտնի չէ, արդյոք նրան որեւէ մեղադրանք կառաջադրվի։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ