Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ Ուկրաինան երկշաբաթյա դադարից հետո վերսկսել է հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին Պատմական արժեքներ` մեկ ճամպրուկում Bulgari-ն նրա համար բացել է իր արխիվը Ռասիզմի դեմ պայքարից մինչև գենդերային հավասարություն Ուսուցիչների կամավոր ատեստավորման արդյունքում կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ Ռայան Շերկիի տրանսֆերային արժեքը սահմանված է Գազավորված ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է Եվրոպացիների հնարավոր ներկայությունը Աբու Դաբիում կբարդացնի Ուկրաինայի շուրջ բանակցությունները Հռոմի պապը գրանցվել է ԱՄՆ միջանկյալ ընտրություններին մասնակցելու համար ԻՀՊԿ-ն Հորմուզի նեղուցով անցնող երկու լցանավ է կանգնեցրել Համայնքային և քրեական ոստիկանները ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերել

Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստՈւկրաինան երկշաբաթյա դադարից հետո վերսկսել է հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններինՊատմական արժեքներ` մեկ ճամպրուկումBulgari-ն նրա համար բացել է իր արխիվըՌասիզմի դեմ պայքարից մինչև գենդերային հավասարությունՈւսուցիչների կամավոր ատեստավորման արդյունքում կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծՌայան Շերկիի տրանսֆերային արժեքը սահմանված էԳազավորված ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել էԵվրոպացիների հնարավոր ներկայությունը Աբու Դաբիում կբարդացնի Ուկրաինայի շուրջ բանակցություններըՀռոմի պապը գրանցվել է ԱՄՆ միջանկյալ ընտրություններին մասնակցելու համարԻՀՊԿ-ն Հորմուզի նեղուցով անցնող երկու լցանավ է կանգնեցրելՀամայնքային և քրեական ոստիկանները ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերելՀայաստանում կենսաչափական նոր համակարգի ներդրումն անցնում է գործառնական փուլՀամակարգի ներդրում, որը կմոտիվացնի երիտասարդներին ակտիվ մասնակցել համայնքի և պետության զարգացման գործինՀանրային խոսքում բացառել ազգային կամ էթնիկ խմբերին պիտակավորող ձևակերպումներըԱլեքսանդրա Գրիգորյանը՝ աշխարհի առաջնության փոքր բրոնզե մեդալակիրԲաքուն ընտրել է Հայաստանի հետ հավերժական խաղաղության հաստատման ճանապարհը. ՀաջիևԲելառուսն արգելել է կոնյակի ներմուծումը Վրաստանից և ՀայաստանիցԵթե Ռուսաստանը դառնար թյուրքական երկրների մաս, դա օգուտ կբերեր մեր բոլոր պետություններինԱՄՆ Կոնգրեսում հանրապետականների հաղթանակի դեպքում՝ 5000 դոլար յուրաքանչյուր քաղաքացունԱրման Անդրեասյանը կսպասի բրոնզե մեդալի համար պայքարը շարունակելու հնարավորությանըHuawei-ի ներկայացուցիչների հետ քննարկվել են էներգիայի պահեստավորման հնարավորություններըԷբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածրԵզրափակվել են Հրաչյա Աճառյանի և Երևանի Հանրապետության հրապարակի հոբելյաններին նվիրված միջոցառումներըԱլեն Սիմոնյանը ՌԴ-ում կմասնակցի ԱՊՀ անվտանգության խորհրդի քարտուղարների 14-րդ հանդիպմանը Հելոուինը տեղ ունի՞  քրիստոնեական հասարակության մեջՎատիկանի թանգարաններում բացվել է Un secolo di papamobile ցուցահանդեսըԵկամուտների հայտարարագիր ներկայացնելուն մնացել են հաշված օրերԳյումրիում պետական բյուջեի միջոցներով իրականացվող միջին նորոգման աշխատանքներն ընթացքի մեջ ենԾառատունկ՝ Մալաթիա-Սեբաստիայի 40-ամյակի այգում. կտնկվի շուրջ 400 ծառԱրագածոտնի մարզի որոշ բնակավայրերում գազանջատում էՀայաստանում ոչ ոք չի պատրաստվում ընդունել ալիևյան սահմանադրությունԿարևորվել է վիզաների ազատականացման գործընթացըԲալթյան երկրների պաշտպանության նախարարությունները Reuters-ի հրապարակումը չեն մեկնաբանելԻսրայելի Քնեսեթի ընտրության արդյունքներով ոչ մի դաշինք մեծամասնություն չի ստացելՍուտն ու կեղծիքը պետք է արժանանան պատշաճ գնահատականիԴժգոհությունը միշտ չէ, որ արտահայտվում է հրապարակային հայտարարություններովԿաթողիկոսի ու 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը հետաձգվել էՏեղի ունեցածը չի անդրադառնա խորհրդարանական աշխատանքների վրաԵրթևեկության ժամանակավոր սահմանափակում՝ ԵրևանումՍևակ Միքայելյանն ընտրվեց Կենտրոնական բանկի խորհրդի անդամԵՄ-ն կոչ է արել ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի վրա՝ Դնեպրի կայարանին հարվածելուց հետոՌուսական ԱԹՍ-ն հարվածել է Դնեպրի կայարանին և մերձքաղաքային գնացքին. կան զոհեր և վիրավորներՀեղեղումներից տուժած Թաիլանդի մի քանի շրջան ճանաչվել է աղետի գոտիՀայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը նոր հնարավորություններ է ստեղծում կայուն զարգացման համար. ԱԳՄԱ փոխնախարարԳազատար է վնասվել. Արթիկի մի շարք հասցեներում գազամատակարարումը դադարեցվել էՈւկրաինան դադարեցրել է հարվածները ռուսական նավթավերամշակման գործարաններին․ WSJՀարավային Կովկասում խաղաղության և կայունության ամրապնդումը կարևոր էԲնության հատուկ պահպանվող տարածքները չեն կարող հանդիսանալ մասնավոր սեփականությունԿառավարությունը միջոցներ կհատկացնի մարզական ենթակառուցվածքների զարգացման նպատակով
Գիտություն

Մեր գենոմը ուղղակիորեն վերահսկում է քաղաքական հայացքները

Երկու հազար նորվեգացի երկվորյակների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ այն համոզմունքը, թե մարդկանց որոշ խմբեր կարող են գերազանցել մյուսներին, գտնվում է մեր գեների ուժեղ ազդեցության տակ, հայտնում է Naked-Science-ը:

Մի խոսքով՝ ռասիզմը գաղափարական կարծիքների մի ամբողջություն է, որը հիմնված է այն համոզմունքի վրա, որ մի ռասան գերազանցում է մյուսին: Եվ մարդկային հոգեբանության ուսումնասիրությունը, որն ընկած է այդպիսի սոցիալական վերաբերմունքների ու նախապաշարմունքների հիմքում, անհրաժեշտ է «քաղաքական անկանխատեսելիության» ժամանակներում, հայտարարում են նոր հետազոտության հեղինակները՝ Օսլոյի (Նորվեգիա) համալսարանի հոգեբանության ֆակուլտետից:

PNAS ամսագրում լույս տեսած նոր ուսումնասիրության հեղինակները հարց են տվել՝ ինչպե՞ս կարող էին ռասիստական հայացքներն ու վարքագիծը գոյատեւել այսքան սերունդների ընթացքում: Գուցե մենք ծնվում ենք որոշակի քաղաքական հայացքների հակվածությա՞մբ: Ըստ Օսլոյի հոգեբանների՝ այն հավատը, որ որոշ խմբեր գերազանցում են մյուսներին, գտնվում է մեր գեների ուժեղ ազդեցության ներքո:

«Սոցիալական գերակշռության կողմնորոշման (ՍԳԿ) ժառանգականության վերաբերյալ միակ հրապարակված ուսումնասիրությունը, որը հիմնված է Գերմանիայում 394 զույգ երկվորյակների ընտրության վրա, գտել է շատ ցածր (0,07%) կամ գրեթե զրոյական ժառանգականություն: Մենք որոշեցինք ավելի մեծ նմուշ վերցնել եւ ավելի ճշգրիտ թեսթ անցկացնել ՍԳԿ ժառանգականության աստիճանի վերաբերյալ, եթե այն ընդհանրապես գոյություն ունի: <…> Ուսումնասիրելով ՍԳԿ-ն՝ մենք ցույց տվեցինք, որ այն ժառանգական է, ունի ընդհանուր գենետիկ ազդեցություններ եւ քաղաքական կարգի հետ հատումներ, որոնք ծառայում են սոցիալական հիերարխիայի ամրապնդմանը, ոչ թե թուլացմանը: Սա ենթադրում է, որ վերացական եւ կոնկրետ ձեւերով խմբերի համեմատության ձգտումը գենետիկորեն հիմնավորված վարքային համախտանիշ է: Այսպիսով, կարելի է բացատրել տարբեր տեսակի քաղաքական հայացքների միջեւ երկար տարիներ դիտարկվող կապի մի կարեւոր մասը»,- գրում են փորձագետները:

Այսպիսով, ուսումնասիրության մեջ ներգրավվել են Նորվեգիայի գրեթե 2000 մեծահասակ երկվորյակներ` միաբջիջ եւ երկբջիջ: Նրանց խնդրել են լրացնել հարցաթերթիկ, որը թույլ է տվել գնահատել նրանց սոցիալական գերակշռության կողմնորոշումը եւ անհատականության ընդհանուր գծերը: Բարձր գնահատականը ցույց է տվել սոցիալական հիերարխիայի հակում՝ դա նշանակում է, որ հարցվողը կողմ է այնպիսի հայտարարությունների, ինչպիսիք են․ «Մարդկանց որոշ խմբեր պետք է իմանան իրենց տեղը» եւ «Մարդկանց որոշ խմբեր զիջում են մյուսներին»: Ընդհանուր առմամբ, երկվորյակները պետք է իրենց կարծիքը արտահայտեին ութ կետերի, այդ թվում՝ ներգաղթի խիստ վերահսկողություն սահմանելու եւ գնչուների արտաքսման վերաբերյալ:

Պատասխանները վերլուծելիս աշխատանքի հեղինակները դատողություններ են արել հետեւյալ կերպ՝ եթե միաբջիջ երկվորյակների քաղաքական հայացքները ավելի շատ են համընկել, քան երկբջիջ երկվորյակներինը, ապա դրանք պայմանավորված են եղել գեներով (միաբջիջ երկվորյակների մեջ դրանք համընկնում են 100 տոկոսով, երկբջիջների մոտ՝ 50 տոկոսով):

Ինչպես եւ սպասվում էր, արդյունքում հոգեբանները կապ են հայտնաբերել ՍԳԿ-ի եւ քաղաքական հայացքների միջեւ՝ նրանք, ովքեր գերադասել են հասարակության հիերարխիկ կազմակերպումը կցանկանային խստացնել ներգաղթի վերահսկողությունը եւ կրճատել արտասահմանից ստացվող օգնությունը: Միեւնույն ժամանակ, պարզվել է, որ սոցիալական գերակշռության ձգտումը, որը կենտրոնանում է սոցիալական խմբերում հիերարխիայի կայունության պահպանման եւ ապահովման վրա, գենետիկ կապ ունի բոլոր ութ դիտարկվող քաղաքական կարգերի հետ: Ըստ հետազոտողների, դա կարող է մասամբ բացատրել քաղաքական հայացքների միջեւ կապը:

«Մենք չենք կարծում, որ մեր գենոմը ուղղակիորեն վերահսկում է քաղաքական հայացքները: Սակայն ենթադրում ենք, որ մենք ծնվում ենք մի հակումով, որը ժամանակի ընթացքում ուժեղանում է, երբ մենք նման նախասիրություններով ընկերներ ենք գտնում»,- ասում է Թոմաս Հաարկլաու Կլեպպեստոն՝ ուսումնասիրության գլխավոր հեղինակը: Այսպիսով, մենք կարող ենք ծնվել անհատական այնպիսի հատկանիշներով, որոնք անխուսափելիորեն մեզ կտանեն դրան համապատասխան միջավայր: