Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն, Եգիպտոսն ու Բահրեյնը Քաթարի դեմ նոր պատժամիջոցներ են պատրաստում
Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն, Եգիպտոսն ու Բահրեյնը մտադիր է նոր տնտեսական, քաղաքական եւ իրավաբանական միջոցներ ձեռնարկել Քաթարի դեմ՝ իրենց պահանջները մերժելու պատճառով:
Չորս պետությունների հայտարարությունում չի հստակեցվում, թե հատկապես ինչ միջոցներ են ձեռնարկվելու, նշվում է միայն, որ դա կարվի «ժամանակին»: Այս մասին գրում է AP-ն՝ վկայակոչելով ԱՄԷ-ի WAM գործակալությունը:
Հիշեցնենք, որ 10 պետություններ, որոնցից 7-ը՝ արաբական, Քաթարի հետ խզել են դիվանագիտական հարաբերությունները՝ նրան մեղադրելով ահաբեկչությանը սատարելու մեջ։ Դոհան հերքում է բոլոր մեղադրաքները։ Անցյալ շաբաթ Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը, ԱՄԷ-ն ու Բահրեյնը Քաթարին իրենց պահանջներն էին ներկայացրեց, որոնք կատարելուց հետո Դոհայի հետ հարաբերությունները կարող են վերականգնվել։ 13 պահանջների թվում է Քաթարից թուրքական ռազմաբազայի դուրսբերումը, Իրանի հետ կապերի սահմանափակումը, «Ալ Ջազիրա» հեռուստաալիքի փակումը։ Դոհան պահանջներն անիրատեսական է անվանել։

















































