Մեծամիտ եւ պարզունակ
Ավետիք Իշխանյանը գրում է.
ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հետ ծանոթացել եմ 2010թ․։ Նա անդամակցում էր «Դեմ ենք օտարալեզու դպրոցներին» շարժմանը և հենց միայն այդ բավական էր նրա նկատմամբ համակրանք ունենալու համար։ Հետագայում, իհարկե հաճախ չենք հանդիպել, բայց բավական ջերմ հարաբերություններ ենք ունեցել։ Երբ նա նախարար նշանակվեց , մտքումս ողջունեցի նշանակումը։
Առաջին մեծ հիասթափությունս եղավ անցյալ տարի, երբ նախարարը հանդիպեց հայագիտական ինստիտուտների և ամբիոնների ղեկավար-գիտնականների հետ։ Աչքի էր զարնում նախարարի մեծամտությունն ու քամհարանքը ներկաների նկատմամբ։ Արհամարհանքը նկատվում էր, նույնիսկ նախարարի նստելաոճից և հայացքից։
Այժմ չեմ ուզում անդրադառնալ ԿԳՄՍ նախարարության կողմից հրամցված տարաբնույթ հայեցակարգերին։
Ուղղակի վերջին օրերին նախարար Արայիկ Հարությունյանը ցուցադրեց նաև իր, ներեցեք՝ պարզունակությունը։ Բարձր բալեր հավաքած դիմորդների միանգամայն արդարացված բողոքները , նախարարը կապում է Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցների հետ․ «հե՜յ, հասեք, նախկիններն են․․․»։
Գուցե ՀՔԾ-ն , այս հաղորդագրության հետքերով նոր քրեական գո՞րծ հարուցի։ Սա բավական չէր, հետո էլ նախարարը «հերոսաբար» մեղադրեց ՀՅԴ-ին Անդրանիկ զորավարին թուրքերին հանձնելու մեջ։ Ի դեպ, Արայիկ Հարությունյանը գիտնական է, գիտությունների թեկնածու և ․․հղում է անում կեղծ փաստաթղթերին։
Հարգելի պարոն նախարար, եթե առաջին դեպքում դուք , թեկուզ պարզունակ մեղադրանքներով, բայց հանդես եկաք, որպես քաղաքական գործիչ, ապա երկրորդ դեպքում, դուք պետք է զերծ մնայիք քաղաքական գնահատական տալու գայթակղությունից, հիշելով ձեր գիտնական լինելը։ Իսկ գիտությունը հենվում է ճշտված փաստերի և տրամաբանության վրա։


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Փոսը շրջանցելու համար, վարորդները երթևեկում են հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակնեը ստեղծելով մյո...
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
Հունաստանում սննդի գործարանում բռնկված հրդեհը երեք մարդու կյանք է խլել
17-ամյա Աննա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած