Ողջ Արեւմուտքը կոչ է անում գտնել խնդրի խաղաղ հանգուցալուծման ճանապարհը
Հայաստանում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Եժի Նովակովսկին անդրադարձել է հուլիսի 4-ին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ադրբեջանական կողմի սադրանքի հետևանքով առաջացած լարվածությանը:
Լրագրողների հետ զրույցում դեսպանը հղում արեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությանը: «Նրանք կոչ են արել վերադառնալ հարցի խաղաղ քննարկումներին: Ուրիշ ի՞նչ մենք կարող ենք ասել: Ողջ Արևմուտքը կոչ է անում գտնել խնդրի խաղաղ հանգուցալուծման ճանապարհը»,- ընդգծեց դեսպանը:
Դիտարկմանը, թե Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրապարակած տեսանյութն ապացուցում է, որ առաջինն ադրբեջանական կողմն է խախտել հրադադարի ռեժիմը, իսկ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հերթական ընդհանուր հայտարարությունն են տարածել, դեսպանը պատասխանեց. ««Զենքերի երկխոսության» պայմաններում մենք պետք է որքան հնարավոր է չափավոր լինենք մեր հայտարարություններում, քանի որ ընդամենը մեկ անզգույշ խոսքը կարող է իրապես վտանգավոր լինել: Դա կարող է վտանգավոր լինել ոչ թե դեսպանների հաջորդ ընթրիքի համար, այլ խաղաղ բնակիչների կյանքի համար: Դիվանագետների մեկնաբանությունները պետք է ծայրահեղ չափավոր լինեն»:
Նովակովսկին հրաժարավեց մեկնաբանություն տալ բուլղարական թերթի հրապարակման վերաբերյալ, որում խոսուն փաստերով ապացուցվում է, որ Ադրբեջանը 350 դիվանագիտական չվերթ է իրականացրել ահաբեկիչներին զենք մատակարարելու համար: Դեսպանն ասաց, որ տեղյակ է, որ բուլղարական մամուլում նման հրապարակում կա, սակայն չի կարդացել այն և չի կարող մեկնաբանել:
Աղբյուրը՝ Artsakhpress.am


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ