Բայց դե հույս ունենալ հո կարելի է (Լուսանկարներ)
Երբ ավելի քան 30 տարի առաջ ստեղծվեց մեր կրթահամալիրը, նպատակը ապագան փորձարկելն էր։ Այն, ինչ Հայաստանում պիտի տեղի ունենար 10֊20 տարի անց, արդեն սկսում էր կատարվել բանգլադեշյան չորուցամաք տարածքում։ Պետական փորձարարական դպրոցը, որը դարձավ առաջին ու ամենամեծ հեղինակային մանկավարժության լաբորատորիան, սկսվեց որպես փոքրիկ մի կղզի ու շարունակվեց` հաղթահարելով բազմաթիվ փորձություններ, վերափոխելով ու անճանաչելի դարձնելով խորհրդային տիպային շենքերն ու շրջակայքը, վերածվելով համայնքային կանաչ, ազատ, կյանք ու ուրախություն տարածող, կյանքեր փոխող պարտեզի։
Այսօր, երբ քննարկվում է, թե ինչպես է պետք կազմակերպել ուսումնական տարածքները` համավարակի ալիքներից խուսափելու համար, կարելի է պարզապես մտնել ու պտտվել կրթահամալիրի դպրոցներով ու պարտեզներով։ Ապագան վաղուց այստեղ է, ու կլոր սեղանի մոտ նստած այ այն մարդը, ինչպես միշտ, հաջողացրել է դեռևս երկար տարիներ առաջ ինչ֊որ անհասկանալի ներքին զգացողությամբ որսալ ապագայի ռիսկերը ու պատրաստել կրթական տարածքները` ստեղծելով ու նորոգելով անթիվ կանաչ բաց տարածքներ, լայնացնելով ու օդի մշտական թարմ հոսք ապահովելով ուսումնական տարածքներում, շնչելու տարածություն ստեղծելով բոլորի համար` բառի բոլոր իմաստներով։
Ես չեմ պատմի, թե ինչ դժվար փուլեր է այդ սեղանի մոտ նստած մարդը հաղթահարել այս 30+ տարիների ընթացքում, բայց շատ կուզեի, որ այդ ընթացքը գոնե հիմա ավելի հեշտանար։ Շատ մեծ չեն հույսերս, գիտեմ, որ մտածողության պաշտոնական ստանդարտը դեռ երկար խանգարելու է մեզ` մեր արտաքին ու ներքին ռելիեֆը վերափոխելու ճանապարհին։ Բայց դե հույս ունենալ հո կարելի է ))



Լիլիթ Բլեյանի ֆեյսբուքյան էջից


















































«Դեպի լույս» և «Կանչ» երգչախմբերը՝ խմբավար Վարդուհի Խաչատրյանի ղեկավարությամբ, շարունակում են իրենց ...
Ովքե՞ր են ներկա գտնվել Արսեն Սաֆարյանի դստեր հարսանիքին (տեսանյութ)
Առկա տարաձայնությունների մասին լուրերը բոլորովին անհիմն են և կեղծ
Արսեն Սաֆարյանի դստեր՝ Էլենի հարսի պարը Սոֆի Դեւոյանի մասնակցությամբ
Գլխավոր դատախազի հրամաններով` Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և վճարների վերաբերյալ տեղեկատվություն
Հոկտեմբերի 27-ի դեպքերից անցել է 27 տարի
Հրշեջ-փրկարարները մարել են Գյումրու Ռասկատլյան փողոցի տներից մեկում բռնկված հրդեհը
ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները մեքենայից գողություն կատարելու պահին ձերբակալել են 28-ամյա ե...
Ռեալն իսկապես լավ խաղաց. Հանս-Դիտեր Ֆլիկ