Թրամփը նախագահության յուրաքանչյուր հինգերորդ օրը գոլֆ ակումբում է անցկացրել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր նախագահության յուրաքանչյուր հինգերորդ օրը անցկացրել է գոլֆ ակումբում, հայտնում է NBC News-ը, որը Թրամփի երդմնակալության օրվանից սկսած հետեւել է նրա այցելություններին գոլֆ ակումբներ։
Նշում են, որ նախագահի պաշտոնում անցկացրած 165 օրերից 36-ը Թրամփն անցկացրել է գոլֆ խաղալով։ Հիմնականում ԱՄՆ նախագահը ժամանակ է անցկացնում Ֆլորիդա նահանգի Փալմ բիչում։ Նա նաեւ հաճախ է այցելում իր գոլֆի դաշտերը Նյու Ջերսիում ու Վաշինգտոնում։
The Hill-ի փոխանցմամբ, հուլիսի 4-ին Անկախության տոնի առթիվ իր հանգստյան օրերի մի մասը Թրամփը նույնպես կանցկացնի գոլֆ ակումբում։
Որոշ պաշտոնյաների կարծիքով Թրամփը գոլֆն օգտագործում է որպես դիվանագիտական գործիք, հայտնում է Gazeta-ն։

















































