Կատար․ Արաբական երկրների պահանջներն անիրատեսական են
Կատարը նախկին պես համարում է, որ արաբական երկրների պահանջներն անիրատեսական են ու չեն կարող իրականացվել։ Այս մասին հայտնել է Կատարի ԱԳ նախարար Մուհամադ բեն Աբդել Ռահման Ալ Թանին, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Ցանկացած պահանջ պետք է իրատեսական ու իրագործելի լինի, սակայն ներկայացված պահանջները չեն կարող իրականացվել։ Այնտեղ խոսքը ոչ թե ահաբեկչության, այլ լրատվամիջոցների ազատության չեղարկման, ինքնիշխանության խախտման ու ներքին գործերին միջամտելու մասին է»,- ասել է նախարարը Դոհայում Գերմանիայի ԱԳ նախարար Զիգմար Գաբրիելի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։
Միաժամանակ նա նշել է, որ Կատարը զբաղեցրել է ու զբաղեցնում է կառոցողական ու հասուն դիրքորոշում այդ ճգնաժամում։ «Կատարը գործելու է պատասխանատու, ի տարբերություն նրանց, ովքեր թշնամաբար են տրամադրված մեր երկրի հանդեպ»,- ասել է նախարարը։
Ընդ որում ԱԳ նախարարը հայտնել է, որ Կատարը ուսումնասիրել է բոլոր պահանջները, որոնք շարադրված են արաբական չորս պետությունների վերջնագրում, միջազգային իրավունքին դրանց համապատասխանելիության տեսակետից։ Նրա խոսքով ոչ մի ինքնիշխան պետություն չի կարող ընդունել նման պահանջներ։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին