Windows 10-ի հերթական թարմացումը համակարգից հեռացնում է որոշ հավելվածներ
WordPad-ը, Paint-ը եւ հնարավոր է նաեւ այլ բազային համակարգային հավելվածները կարող են դառնալ KB4565503 պլանային ափդեյթի «զոհը», որը թողարկվել է Windows 10 օպերացիոն համակարգի համար, հաղորդում է Planet- today-ը։
Windows 10-ի համար KB4565503 ափդեյթը թողարկվել է Patch Tuesday նախաձեռնության շրջանակում։ Ինչպես հաճախ է պատահում W10-ի համար թարմացումների դեպքում, այս անգամ եւս առանց տհաճ անակնկալների չի հաջողվել իրականացնել թարմացումը․ ափդեյթը ոչ միայն հեռացնում է բագերն ու ընդլայնում օպերացիոն համակարգի գործառույթները, այլ նաեւ անհասկանալի նպատակով ջնջում է հավելվածները, որոնք համարվում են ՕՀ-ի անբաժանելի մասը։
Բարեբախտաբար, անհետացած ծրագրերը կարելի է վերադարձնել, ինչի համար անհրաժեշտ է մուտք գործել համակարգի կարգավորումներ եւ ինքնուրույն ակտիվացնել անհրաժեշտ հավելվածները։ Հուսանք, որ Microsoft-ի ծրագրավորողները կդադարեցնեն այդպիսի փորձարկումները եւ չեն հեռացնի մեզ համար սովորական դարձած ծրագրերը։


















































«Դեպի լույս» և «Կանչ» երգչախմբերը՝ խմբավար Վարդուհի Խաչատրյանի ղեկավարությամբ, շարունակում են իրենց ...
Ովքե՞ր են ներկա գտնվել Արսեն Սաֆարյանի դստեր հարսանիքին (տեսանյութ)
Առկա տարաձայնությունների մասին լուրերը բոլորովին անհիմն են և կեղծ
Արսեն Սաֆարյանի դստեր՝ Էլենի հարսի պարը Սոֆի Դեւոյանի մասնակցությամբ
Գլխավոր դատախազի հրամաններով` Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և վճարների վերաբերյալ տեղեկատվություն
Հոկտեմբերի 27-ի դեպքերից անցել է 27 տարի
Հրշեջ-փրկարարները մարել են Գյումրու Ռասկատլյան փողոցի տներից մեկում բռնկված հրդեհը
ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները մեքենայից գողություն կատարելու պահին ձերբակալել են 28-ամյա ե...
Ռեալն իսկապես լավ խաղաց. Հանս-Դիտեր Ֆլիկ