Գիտնականները հայտնաբերել են առեղծվածային խցեր Եգիպտոսում սրբազան լեռան մեջ
Եգիպտացի հնագետները, որոնց խումբը գլխավորել է Մոհամեդ Աբդ ալ-Բադյան, հայտնաբերել են մի քանի առեղծվածային խցիկ ժայռում, երբ ուսումնասիրել են հնագույն Աբիդոսի շրջանում սրբազան լեռը։ Հնագիտական բացահայտումների մասին հաշվետվությունը, ինչպես գրում է «Ռոսիյսկայա գազետա»-ն, տարածվել է Եգիպտոսի հնությունների հարցերով նախարարության կայքում։
Կայքում ասվում է, որ գիտնականներն ուսումնասիրել են Աբիդոս քաղաքի հարավում ութ կիլոմետր երկայնքով տարածքը։ Հնագետների խնդիրն էր հայտնաբերել մարդու ներկայության հետքեր, որոնք թողել են մարդիկ տարբեր ժամանակաշրջաններում։ Գիտնականները հայտնաբերել են արտասովոր անցքեր՝ տեղակայված սրբազան ժայռի լանջին։
Ուշադրությունը սեւեռելով փաստին, որ անցքերն ունեն հստակ ուղիներ՝ գիտնականները որոշել են, որ դրանք ձեռակերտ օբյեկտներ են։ Գտնելով ալպինիստական սարքավարումներ՝ հետազոտողները համոզվել են իրենց իրավացիությամ մեջ․ անցքերը հնագույն խցերի մուտք էին, որոնք եղել են ժայռի ներսում։
«Ժայռում որոշ անցքեր մեկսենյականոց խցերի մուտքեր էին, մյուսներում կարող էին լինել մինչեւ երեք կամ անգամ հինգ խցիկներ։ Մենք դեռեւս չգիտենք՝ ինչի համար էին նախատեսված այդ խցիկները, սակայն կարող ենք ենթադրել, որ դրանք ունեին կրոնական նշանակություն։ Դա են վկայում խցերում հայտնաբերված նստարաններն ու կամարները»,-նշում են Եգիպտոսից հնագետները՝ հավելելով, որ գտածոները դեռեւս ուսումնասիրման փուլում են։


















































«Դեպի լույս» և «Կանչ» երգչախմբերը՝ խմբավար Վարդուհի Խաչատրյանի ղեկավարությամբ, շարունակում են իրենց ...
Ովքե՞ր են ներկա գտնվել Արսեն Սաֆարյանի դստեր հարսանիքին (տեսանյութ)
Առկա տարաձայնությունների մասին լուրերը բոլորովին անհիմն են և կեղծ
Արսեն Սաֆարյանի դստեր՝ Էլենի հարսի պարը Սոֆի Դեւոյանի մասնակցությամբ
Գլխավոր դատախազի հրամաններով` Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և վճարների վերաբերյալ տեղեկատվություն
Հոկտեմբերի 27-ի դեպքերից անցել է 27 տարի
Հրշեջ-փրկարարները մարել են Գյումրու Ռասկատլյան փողոցի տներից մեկում բռնկված հրդեհը
ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները մեքենայից գողություն կատարելու պահին ձերբակալել են 28-ամյա ե...
Ռեալն իսկապես լավ խաղաց. Հանս-Դիտեր Ֆլիկ