Փհենյանում հայտարարել են, որ հրթիռները կարող են հարվածել երկրագնդի ցանկացած կետի
Հյուսիսային Կորեան հայտարարել է, որ իր հրթիռները կարող են հարվածել երկրագնդի ցանկացած կետի։ Համապատասխան հոդվածը Կորեական ազգային բանակի ռազմավարական զորքերի օրը հրապարակվել է երկրի կենտրոնական կուսակցական պարբերականում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Կորեական ազգային բանակի ռազմավարական զորքերը անհրաժեշտության դեպքում կարող են հարվածել երկրագնդի ցանկացած կետի ուղղությամբ»,-հավաստել է պարբերականը։ Նշվում է, որ հարյուր արձակումից հարյուրն էլ նպատակին կծառայեն, քանի որ շարժական արագ մեկնարկային սարքավորումների շնորհիվ այդ հրթիռները հնարավոր չէ նկատել։
Պարբերականը հիշեցնում է նաեւ բարեհաջող փորձարկումների մասին։ Խոսքը վերաբերում է մասնավորապես «Հավսոն-12» բարձրացված միջին հեռահարությամբ նորագույն բալիստիկ հրթիռին եւ գործողությունների միջին շառավղով «Փուքիքսոն-12»-ին, ինչպես նաեւ «երկիր-նավ» դասի թեւավոր հրթիռներին։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին