Կորոնավիրուսը ծագել է ոչ թե Չինաստանում, այլ գտնվել է քնած վիճակում ամբողջ աշխարհում
Նոր տիպի կորոնավիրուսն, ըստ ամենայնի, դուրս չի բերվել Չինաստանի լաբորատորիայից, այլ գտնվել է ամբողջ աշխարհում քնած վիճակում նախքան տարածումը եւ ի հայտ է եկել բնական գործոնների որոշակի համադրության դեպքում, կարծում է Օքսֆորդի Ապացուցողական բժշկության կենտրոնից ավագ գիտաշխատող, պրոֆեսոր Թոմ Ջեֆերսոնը, հաղորդում է The Daily Telegraph-ը։
Գիտնականի կարծիքով՝ տարբեր երկրներից բազմաթիվ վկայություններ են ստացվում, որ վիրուսը եղել է տարբեր երկրներում նախքան Ասիայում հայտնվելը։ Այսպես, իսպանացի համաճարակաբաններն անցած շաբաթ հաղորդել են, որ SARS-CoV-2 վիրուսը, որը համարվում է կորոնավիրուսային վարակի հարուցիչը, հայտնաբերվել է Բարսելոնայի կոյուղաջրերում դեռեւս 2019 թվականի մարտին։ Նաեւ ասվում է, որ կորոնավիրուսի հետքեր են հայտնաբերվել Իտալիայի Միլան եւ Թուրին քաղաքների կոյուղաջրերի նմուշներում անցած տարի դեկտեմբերին, ինչպես նաեւ 2019 թվականի նոյեմբերին բրազիլական Ֆլորիանոպոլիս քաղաքի կոյուղաջրերում, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Ես կարծում եմ, որ վիրուսն արդեն եղել է այստեղ, իսկ «այստեղ» ասելով՝ ես հասկանում եմ «ամենուր»։ Հավանական է, որ մենք գործ ունենք քնած վիրուսի հետ, որն ակտիվացվել էր շրջակա միջավայրի պայմաններում»,-ասում է Ջեֆերսոնը։
Ջեֆերսոնը համեմատում է իսպանական գրիպի համավարակի հետ, որի հետեւանքով 1918-1920 թվականներին մահացել է մինչեւ 100 մլն մարդ տարբեր հաշվարկներով, իսկ վարակվել է մոլորակի գրեթե յուրաքանչյուր երրորդ բնակիչը։ «Իսպանական գրիպի դեպքում տեղի են ունեցել տարօրինակ իրադարձություններ։ 1918 թվականին Արեւմտյան Մանոայի բնակչության շուրջ 30 տոկոսը մահացել է իսպանական գրիպի հետեւանքով՝ չնայած նրանք որեւէ շփում չէին ունեցել շրջապատող աշխարհի հետ»,-ասել է գիտնականը։


















































«Դեպի լույս» և «Կանչ» երգչախմբերը՝ խմբավար Վարդուհի Խաչատրյանի ղեկավարությամբ, շարունակում են իրենց ...
Ովքե՞ր են ներկա գտնվել Արսեն Սաֆարյանի դստեր հարսանիքին (տեսանյութ)
Առկա տարաձայնությունների մասին լուրերը բոլորովին անհիմն են և կեղծ
Արսեն Սաֆարյանի դստեր՝ Էլենի հարսի պարը Սոֆի Դեւոյանի մասնակցությամբ
Գլխավոր դատախազի հրամաններով` Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և վճարների վերաբերյալ տեղեկատվություն
Հոկտեմբերի 27-ի դեպքերից անցել է 27 տարի
Հրշեջ-փրկարարները մարել են Գյումրու Ռասկատլյան փողոցի տներից մեկում բռնկված հրդեհը
ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները մեքենայից գողություն կատարելու պահին ձերբակալել են 28-ամյա ե...
Ռեալն իսկապես լավ խաղաց. Հանս-Դիտեր Ֆլիկ