Իտալիան միջազգային օգնության կարիք ունի՝ միգրանտների հոսքը հաղթահարելու համար. ՄԱԿ
Իտալիան միջազգային աջակցության կարիք ունի, որպեսզի կարողանա հաղթահարել իր ափերին հասնող միգրանտների ալիքը: AFP-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի փախստականների հարցերով Գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդին:
«Այն, ինչ մեր աչքերի առջեւ տեղի է ունենում Իտալիայում, ողբերգություն է»,- ասել է Գրանդին: Նա նշել է, որ անցյալ հանգստյան օրերին Իտալիայի ափեր են հասել 12.600 միգրանտներ եւ փախստականներ, տարեսկզբից Միջերկրական ծովում ավելի քան 2000 մարդ է զոհվել:
Գրանդիի խոսքով՝ Իտալիան ընդունում է փրկվածներին եւ ապաստան տալիս պաշտպանության կարիք ունեցողներին, եւ դա միայն Իտալիայի խնդիրը չպետք է լինի:
Գործակալության աղբյուրի համաձայն՝ հուլիսի 2-ին Փարիզում կայանալու է Ֆրանսիայի, Գերմանիայի եւ Իտալիայի ՆԳ նախարարների հանդիպումը: Նրանք Իտալիային օգնության «համակարգված մոտեցման» քննարկումներ են անցկացնելու:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին