Պուտինն ու Բահրեյնի թագավորը քննարկել են Քաթարի շուրջ ստեղծված իրավիճակը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Բահրեյնի թագավոր Համադ Բեն Իսոյ Ալ Հալիֆը հեռախոսազրույցում քննարկել են Քաթարի շուրջ ստեղծված իրադրությունը:
Կրեմլի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ զրուցակիցները քննարկել են անցյալ տարվա սեպտեմբերին Մոսկվայում բարձր մակարդակով կայացած երկկողմ բանակցությունների ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը: Նշվել է, որ վերջին շրջանում երկկողմ առեւտրատնտեսական կապերը հաջողությամբ զարգանում են:
Քաթարի շուրջ տիրող իրադրության քննարկման ժամանակ նշվել է, այն բացասաբար է ազդում մերձավորարեւելյան տարածաշրջանի վրա: Զրուցակիցներն ընդգծել են կոնֆլիկտում ներգրավված պետությունների միջեւ ուղիղ երկխոսության անհրաժեշտությունը:

















































