ԱՄՆ սենատը «տեխնիկական փոփոխություններ» է սահմանել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագծում
ԱՄՆ սենատը «տեխնիկական փոփոխություններ» է սահմանել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանող օրինագծում, հաղորդում է «Ամերիկայի ձայն»-ը։
Միջազգային հարցերով կոմիտեի ղեկավար Բոբ Քորքերը հայտարարել է, որ այդ «փոքրիկ փոփոխությունները» չեն փոխում գործի բնույթը, սակայն թույլ են տալիս հաստատել օրինագիծն առանց քվեարկության։ Ըստ նրա՝ ինտենսիվ բանակցություններից հետո սենատորները «հանգել են միասնական կարծիքի» եւ կողմ են պատժամիջոցների փաթեթն անհապաղ հաստատելուն։ Նշվում է, որ օրինագիծը կարող են հաստատել մինչ ԱՄՆ եւ ՌԴ նախագահներ Դոնադ Թրամփի ու Վլադիմիր Պուտինի հանդիպումը, որը պետք է տեղի ունենա հաջորդ շաբաթ, Գերմանիայում, G20-ի շրջանակում։
Երկու շաբաթ առաջ Ռուսաստանի եւ Իրանի դեմ պատժամիջոցներ սահմանող օրինագիծը հաստատվել է սենատում՝ 98 կողմ եւ 2 դեմ ձայնով։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին