Համաշխարհային պարտքը հասել է ռեկորդային ցուցանիշի
Համաշխարհային պարտքը ռեկորդային ցուցանիշի է հասել ընթացիկ տարվա առաջին եռամսյակում` կազմելով 217 տրիլիոն դոլար: Այս մասին հաղորդել է CNBC հեռուստաընկերությունը` հղում անելով Ֆինանսների միջազգային ինստիտուտին (IIF):
Ինչպես նշվում է, տվյալ ցուցանիշը կազմել է համաշխարհային ՀՆԱ-ի 327 տոկոսը: «Համաշխարհային պարտքի ավելացումը կարող է խոչընդոտներ ստեղծել երկարաժամկետ աճի տեմպերի համար և արդյունքում վտանգել ֆինանսական կայունությունը», - ասվում է միջազգային ինստիտուտի հաղորդագրության մեջ:
Մասնավորեցվում է, որ զարգացող երկրների ընդհանուր պարտքը նշված ժամանակահատվածում աճել է 900 մլրդ-ով` կազմելով 23.6 տրիլիոն դոլար: Այս ցուցանիշի վրա ամենից շատ ազդել են Բրազիլիան (պարտքի աճը` 600 մլրդ դոլար) և Հնդկաստանը (պարտքի աճը` 200 մլրդ դոլար):


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին