Ագրամունտին հեռացնելու համար անհրաժեշտ ստորագրությունները հավաքվել են. Արփինե Հովհաննիսյան
ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտին պաշտոնանկ անելու համար անհրաժեշտ թվով ստորագրություններ հավաքվել են, սակայն դեռեւս քարտուղարություն ներկայացված չեն: Այս մասին ասաց ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանը:
«Այժմ քննարկվում է դրա քաղաքական նպատակահարմարության հարցը, որքանով է ճիշտ այժմ դա ներկայացնել»,- ասաց Արփինե Հովհաննիսյանը:
Թե երբ ստորագրությունները կներկայացվեն քարտուղարություն, դեռեւս հստակ չէ: Նշենք, որ հունիսի 30-ը ԵԽԽՎ ամառային նստաշրջանի վերջին օրն է եւ ամենայն հավանականությամբ, հարցը կքննարկվի աշնանային նստաշրջանի առաջին օրը:
Հունիսի 27-ին Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) ձայների մեծամասնությամբ ընդունել է բանաձեւը, որը թույլ է տալիս պաշտոնանկ անել ղեկավարներին, եթե պատվիրակները նրանց այլեւս չեն վստահում։ Օրակարգում սահմանված փոփոխությունները թույլ են տալիս սկսել ԵԽԽՎ գործող նախագահ Պեդրո Ագրամունտի պաշտոնաթողության գործընթացը։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին