Բրեյվիկը հայտարարել է, որ տառապում է մեկուսացված բանտարկության մեջ և մտադիր է դիմել ՄԻԵԴ
2011 թվականին Նորվեգիայում կրկնակի ահաբեկչություն իրականացնելու համար ազատազրկման մեջ գտնվող Անդերս Բերինգ Բրեյվիկը մտադիր է դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան, քանի որ ինքը տառապում է մեկուսացված բանտարկության մեջ: Այս մասին հայտնում է NRK հեռուստաալիքը:
«Ահաբեկչի գլխավոր բողոքն այն է, որ, մեկուսացված բանտարկության մեջ գտնվելով, նա կարող է հոգեկան տրավմաներ ստանալ», - հայտնել է հեռուստաալիքը:
Հայտնի է, որ Բրեյվիկը համարյա վեց տարի գտնվում է մեկուսացված խցիկում, և նրա շփումը սահմանափակվում է բանտի անձնակազմով և փաստաբաններով:
Ահաբեկչի փաստաբանների կարծիքով՝ ամբողջական մեկուսացումը կարող է վատ անդրադառնալ ազատազրկվածի հոգեբանական վիճակի վրա:
«Բողոքի էությունն այն է, որ մեկուսացման աստիճանը շատ բարձր է, և այն արդեն երկար է տևում», - պարզաբանել է փաստաբան Այստեն Ստորվիկը:
Ստորվիկն ընդգծել է, որ բանտի աշխատակիցների հետ շփումը չի լուծում խնդիրը: Դրանից բացի, Բրեյվիկը դժգոհ է, որ իր նամակները ենթարկվում են գրաքննության, ինչը, նրա կարծիքով, նույնպես խախտում է իր իրավունքները:
Հիշեցնենք, որ 2012 թվականի օգոստոսին Օսլոյի դատարանը Բրեյվիկին դատապարտել է 21 տարի ժամկետով ազատազրկման՝ նրան մեղավոր ճանաչելով 2011 թվականի հուլիսի 22-ին Օսլոյի կենտրոնում 8 մարդու և Օսլոյի մոտակայքում գտնվող Ուտյոյա կղզու Նորվեգիայի աշխատավոր կուսակցության երիտասարդական ճամբարում 69 մարդու սպանելու համար:
Ձերբակալությունից անմիջապես հետո Բրեյվիկը խոստովանել է ահաբեկչության իրականացումը, սակայն մինչև հիմա իրեն մեղավոր չի համարում: Նա բազմիցս ասել է, որ դիմել է այդ գործողություններին նորվեգական մշակույթի անկումը դադարեցնելու նպատակով՝ բազմամշակութայնության դեմ պայքարում պաշտպանվելու իր իրավունքի շրջանակներում:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին