Չինաստանում կինն ուշաթափվել է խանութում՝ կոտրելով 38.000 եվրո արժողությամբ թևնոցը (լուսանկարներ, տեսանյութ)
Չինաստանում զբոսաշրջուհին ուշաթափվել է՝ պատահաբար կոտրելով 300.000 յուան (38.000 եվրո) արժողությամբ նեֆրիտե թևնոցը:
Կինը հունիսի 27-ին այցելել էր Չինաստանի հարավարևմտյան Յունան նահանգի Ռուիլի քաղաքի նեֆրիտի շուկա, երբ պատահաբար գցել է թևնոցն այն փորձելիս:
Ի դժբախտություն կնոջ՝ թևնոցը երկու մասի է բաժանվել:
Տեսանյութում երևում է այն պահը, երբ կինն ուշաթափվում է՝ իմանալով թևնոցի արժեքը: Թևնոցի կոտրվելուց հետո խանութի սեփականատերը հայտնել է նրան, որ զարդն արժեր 38.000 եվրո:
Ականատեսների համաձայն՝ կնոջ ընտանիքը 70.000 յուան (9.000 եվրո) է առաջարկել խանութի տիրոջը որպես փոխհատուցում, սակայն նա հրաժարվել է՝ ասելով, որ դա բավարար չէ:
Անկախ փորձագետը թևնոցը 180.000 յուան (23.000 եվրո) է գնահատել: Ընտանիքը համաձայնել է սեփականատիրոջը վճարել այդ գումարը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին