Համոզված եղեք, որ դժվարին այս պայքարում մենք ձեր կողքին ենք. Գագիկ Ծառուկյանը շնորհավորել է բուժաշխատողներին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական օրվա կապակցությամբ:
«Սիրելի՛ բուժաշխատողներ,
Հիպոկրատի երդվյալներ, Սրտանց շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ: Նոր տիպի կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարի այս օրերին ես ուզում եմ առանձնահատուկ երախտիքի խոսք ուղղել ձեզանից յուրաքանչյուրին: Այս օրերին դուք իսկապես հերոսական պայքար եք մղում աշխարհը պատուհասած համավարակի դեմ: Ձեզանից շատերն, արդեն ամիսներ շարունակ, կտրված լինելով ընտանիքներից, հարազատներից ու երեխաներից՝ անձնվիրաբար, օրուգիշեր պայքարում են մարդկային կյանքերի փրկության ու առողջության պահպանման համար:
Հավատացե՛ք, մենք դա տեսնում ու անասելի բարձր ենք գնահատում: Տոնական այս օրը դուք անցկացնում եք վիրահատարաններում, վերակենդանացման բաժանմունքներում, շտապբուժօգնության ծառայությունում` հավատարիմ մնալով Հիպոկրատի երդմանը, անմնացորդ նվիրումով կատարում աստվածահաճո այս առաքելությունը:
Ուզում եմ, որ դուք վստահ լինեք՝ ձեր անձնազոհությունն ու նվիրվածությունը մենք շատ բարձր ենք գնահատում: Համոզված եղեք, որ դժվարին այս պայքարում մենք ձեր կողքին ենք: Եվս մեկ անգամ շնորհավորելով տոնի առթիվ՝ Հայաստանի, Արցախի և Սփյուռքի բոլոր բուժաշխատողներին մաղթում եմ կամք ու տոկունություն, ձեր ընտանիքներին ու համայն հայ ժողովրդին՝ քաջառողջություն: Աստված պահապա՛ն ձեզ բոլորիդ»:


















































«Դեպի լույս» և «Կանչ» երգչախմբերը՝ խմբավար Վարդուհի Խաչատրյանի ղեկավարությամբ, շարունակում են իրենց ...
Ովքե՞ր են ներկա գտնվել Արսեն Սաֆարյանի դստեր հարսանիքին (տեսանյութ)
Առկա տարաձայնությունների մասին լուրերը բոլորովին անհիմն են և կեղծ
Արսեն Սաֆարյանի դստեր՝ Էլենի հարսի պարը Սոֆի Դեւոյանի մասնակցությամբ
Գլխավոր դատախազի հրամաններով` Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և վճարների վերաբերյալ տեղեկատվություն
Հոկտեմբերի 27-ի դեպքերից անցել է 27 տարի
Հրշեջ-փրկարարները մարել են Գյումրու Ռասկատլյան փողոցի տներից մեկում բռնկված հրդեհը
ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները մեքենայից գողություն կատարելու պահին ձերբակալել են 28-ամյա ե...
Ռեալն իսկապես լավ խաղաց. Հանս-Դիտեր Ֆլիկ