Արաբական պետությունները Քաթարի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանեն
Արաբական պետությունները Քաթարի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանեն, եթե Դոհան հրաժարվի կատարել իրենց պահանջները, գրում է Daily Mail-ը:
Մասնավորապես դիտարկվում է որոշ տնտեսական պատժամիջոցների հնարավորությունը։ Տարբերակներից մեկն է ստեղծել այնպիսի պայմաններ առևտրային գործընկերների համար, որպեսզի նրանք ընտրություն կատարեն Քաթարի և մյուս արաբական երկրների միջև:
Հիշեցնենք, որ Պարսից Ծոցի տասը պետություններ, այդ թվում յոթ արաբական երկրներ, խզել են դիվանագիտական հարաբերությունները Քաթարի հետ՝ նրան մեղադրելով ահաբեկչությանն աջակցելու մեջ և Դոհային են ներկայացրել տասներեք պահանջներից բաղկացած ցուցակ, որոնց կատարման դեպքում միայն երկրի հետ հարաբերությունները հնարավոր է վերակագնվեն։

















































