Կանադայի վարչապետը մասնակցել է միասեռականների շքերթին
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն կնոջ ու երկու երեխաների հետ մասնակցել է երկրում անցկացված խոշորագույն «հպարտության շքերթին», որը տեղի է ունեցել Տորոնտոյում։ Այս մասին հայտնում է The Daily Caller-ը։ Այլ կերպ ասած, նա մասնակցել է սեռական շեղում ունեցողների շքերթին:
Դժվար է ասել, թե ինչ է շահում երկիրը՝ խրախուսելով սեռական այլասերությունը, ինչ է շահում Կանադան՝ ոգեւորելով եւ գովազդելով միասեռականությունը, բայց որ էժան հեղինակության ձգտող երիտասարդ վարչապետը լրացուցիչ ձայներ հավաքելու հույսեր ունի՝ ակնհայտ է:
Նշվում է, որ Թրյուդոն դարձել է Կանադայի կառավարության առաջին ղեկավարը, ով մասնակցել է շքերթին պաշտոնավարման ժամանակ։
Շքերթին մասնակցել են նաև Օնտարիո նահանգի վարչապետ Քեթրին Ուինը, Տորոնտոյի քաղաքապետ Ջոն Թորին և դաշնային ու նահանգային մակարդակով այլ հայտնի գործիչներ։ Առաջին անգամ շքերթին մասնակցել է նաև Կանադայի բնիկ ժողովուդների առաջնորդ Փերի Բելեգարդը։
Շքերթի առանձնահատկությունը եղել է համազգեստավոր ոստիկանների լիարժեք բացակայությունը։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է