Զզվել եմ Zoom-ով դաս անելուց, ուզում եմ գնամ դպրոց. Թորոսյանը երեխաների հետ լայվ է մտել
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր՝ մայիսի 29-ին, իր 2 երեխաների՝ Նարեի եւ Գեւորգի հետ, ֆեյսբուքյան ուղիղ եթերում կորոնավիրուսից պաշտպանվելու մասին է խոսել։ Նախարարի երեխաները ուղիղ եթերում դիմել են ինչպես փոքրերին այնպես էլ մեծերին, որպեսզի դիմակ կրեն, ձեռքրը հաճախակի ախտահանիչ միջոցներով մաքրեն, եւ պահպանեն սոցիալական հեռավորություն։
Նախարարի խոսքով, եթե չպահպանեն այս կանոնները, սեպտեմբերի 1-ին, դպրոց չեն կարողանա գնալ․ «Երեխաներն արդեն խելագարվում են տանը, առանց դպրոցի, ծնողներն էլ իրենց հերթին են խելագարվում տանը, երեխաների հետ, ու որպեսզի մենք կարողանանք սեպտեմբերին գնալ դպրոց, որը բոլորը կարոտել են, պետք է բոլոր 3 կանոնները պահենք»,-ասաց նախարարը։
Նրա դուստրն էլ անկեղծացել է, որ մինչեւ արտակարգ դրությունը չէր ուզում դպրոց գնալ․ «Մինչեւ կարանտինը զզվում էի դպրոցից, չէի ուզում գնալ, բայց հիմա շատ եմ կարոտել եւ ուզում եմ վերջապես գնամ»:
Նախարարի որդին եւս դպրոց գնալու ցանկություն է հայտնել․ «Զզվել եմ Zoom-ով դաս անելուց, ուզում եմ գնամ դպրոց»:


















































«Դեպի լույս» և «Կանչ» երգչախմբերը՝ խմբավար Վարդուհի Խաչատրյանի ղեկավարությամբ, շարունակում են իրենց ...
Ովքե՞ր են ներկա գտնվել Արսեն Սաֆարյանի դստեր հարսանիքին (տեսանյութ)
Առկա տարաձայնությունների մասին լուրերը բոլորովին անհիմն են և կեղծ
Արսեն Սաֆարյանի դստեր՝ Էլենի հարսի պարը Սոֆի Դեւոյանի մասնակցությամբ
Գլխավոր դատախազի հրամաններով` Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և վճարների վերաբերյալ տեղեկատվություն
Հոկտեմբերի 27-ի դեպքերից անցել է 27 տարի
Հրշեջ-փրկարարները մարել են Գյումրու Ռասկատլյան փողոցի տներից մեկում բռնկված հրդեհը
ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները մեքենայից գողություն կատարելու պահին ձերբակալել են 28-ամյա ե...
Ռեալն իսկապես լավ խաղաց. Հանս-Դիտեր Ֆլիկ