Լրատվամիջոցներին հայտնի են դարձել Քաթարի նկատմամբ արաբական երկրների պահանջները
Չորս արաբական երկիր պահանջում է Քաթարից խզել դիվանագիտական հարաբերություններն Իրանի հետ, փակել թուրքական ռազմաբազան, խզել բոլոր կապերը «Մուսուլման եղբայրների» հետ և փակել «Ալ-Ջազիրա» արբանյակային հեռուստաալիքը, հայտնում է Associated Press-ը՝ վկայակոչելով լրագրողների տրամադրության տակ հայտնված փաստաթուղթը:
Реклама 15
Ավելի վաղ հաղորդվել է, որ Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը, ԱՄԷ-ն և Բահրեյնը Քուվեյթի միջնորդությամբ Քաթարի իշխանություններին են փոխանցել երկրի նկատմամբ պահանջների ցանկը:
Տասներեք պահանջից բաղկացած ցանկը կազմողները պնդում են նաև, որ Քաթարը դադարեցնի իրենց երկրների քաղաքացիներին քաղաքացիության տրամադրումը և արտահանձնի արդեն երկրում գտնվողներին: Դոհայից պահանջում են չորս երկրում ահաբեկչության մեղադրանքով հետախուզվող բոլոր անձանց արտահանձնում և այդ երկրներում ընդդիմության գործիչների՝ Քաթարի կողմից ֆինանսավորման մասին մանրամասն հաշվետվության տրամադրում:
Բացի այդ, Քաթարը պետք է փոխհատուցում վճարի, որի չափը չի նշվում: Բոլոր պահանջները կատարելու համար տրվում է 10 օր, ասված է փաստաթղթում:
Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն, Բահրեյնը և Եգիպտոսը հունիսի 5-ին խզել են դիվանագիտական հարաբերությունները Դոհայի հետ և դադարեցրել են Քաթարի հետ բոլոր տեսակի կապերը՝ նրան մեղադրելով ահաբեկչությանն աջակցելու և նրանց ներքին գործերին միջամտելու համար: Ավելի ուշ դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին են նաև հայտարարել Մալդիվները, Մավրիկիան, Մավրիտանիան: Հորդանանը և Ջիբութին նվազեցրել են Քաթարում իրենց դիվանագիտական ներկայացուցչությունների մակարդակը: Արդյունքում՝ Քաթարի շրջափակմանը չի միացել Պարսից ծոցի երկրների համագործակցության խորհրդի մեջ մտնող միայն երկու պետություն՝ Քուվեյթը և Օմանը: Սենեգալը, Նիգերը և Չադը հայտարարել են դեսպաններին հետ կանչելու մասին:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է