Բրիտանիան առանց որեւէ կասկածի լքում է Եվրամիությունը. Դեւիդ Դեւիս
Մեծ Բրիտանիան առանց որեւէ կասկածի լքում է Եվրամիությունը: Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի Brexit-ի հարցերով նախարար Դեւիդ Դեւիսը: Դեւիսը նման հայտարարությամբ հանդես է եկել Բրյուսել ուղեւորությունից առաջ, որտեղ երկուշաբթի, հունիսի 19-ին մեկնարկում են Մեծ Բրիտանիայի`ԵՄ-ից դուրս գալու շուրջ բանակցությունները, փոխանցում է Reuters-ը:
Մեկնաբանելով մի շարք եվրոպացի քաղաքական գործիչների հայտարարությունները, թե Բրիտանիան կարող է մնալ ԵՄ-ում՝ Դեւիսը նշել է, որ վարչապետ Թերեզա Մեյի Brexit-ի ծրագրի ոչ մի կետից չեն հրաժարվի: «Ես Բրյուսել եմ մեկնում պաշտոնական բանակցությունները բացելու համար, քանի որ ոչ մի կասկած չկա`մենք լքում ենք ԵՄ-ն: Դա մեզ Միացյալ Թագավորության համար նոր պայծառ ապագա ստեղծելու հնարավորություն կտա», - նշել Դեւիսը:
Նա, սակայն, ընդգծել է, որ Լոնդոնը չի հրաժարվում Եվրոպայից: «Շատ կարեւոր է, որ բանակցությունները, որոնք մենք սկսում ենք, Մեծ Բրիտանիային եւ ԵՄ-ին թույլ տան բարգավաճել նոր եւ առանձնահատուկ գործընկերության շրջանակում, որը մենք ցանկանում ենք հաստատել մեր մերձավոր դաշնակիցների ու բարեկամների հետ»,-ասել է նա:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է