Կորոնավիրուսային վիճակագրություն
Աշխարհում կորոնավիրուսով վարակվել է 2 000 995 մարդ, հաղորդում է worldometers.info/coronavirus/-ը: Մահացել է 126 783 պացիենտ, ապաքինվել է 485 011 մարդ:
Հայաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 44 նոր դեպք: Ընդհանուր առմամբ վարակվածների թիվը հասնում է 1111-ի: 9095 մարդու թեստերի արդյունքները բացասական են եղել: Փաստացի բուժվում է 797 մարդ: Ապաքինվել է 297 մարդ, մահացել է 17 պացիենտ:
Ստացվում է, որ կորոնավիրուսով վարակվել է երկրագնդի բնակչության 0,03 տոկոսը, իսկ Հայաստանի՝ 0,06 տոկոսը: Իսկապես, տարօրինակ եւ մտահոգիչ, ինչպես նաեւ հարցեր առաջացնող թվեր:
Ինչ վերաբերում է Հայաստանի հարեւաններին, Իրանում գրանցվել է վարակման 74 877 (0,1%)եւ մահվան 4683 դեպք, Թուրքիայում՝ վարակման 65 111 (0,08%) եւ մահվան 1403 դեպք, Վրաստանում՝ վարակման 306 եւ մահվան 3 դեպք, Ադրբեջանում՝ վարակման 1197 եւ մահվան 13 դեպք:
Ամենից շատ դեպքեր են գրանցվել ԱՄՆ-ում՝ վարակման 614 246 եւ մահվան 26 064 դեպք: Իսպանիայում գրանցվել է վարակման 174 060 եւ մահվան 18 255 դեպք, Իտալիայում վարակման 162 488 եւ մահվան 21 067 դեպք:


















































Ովքե՞ր են ներկա գտնվել Արսեն Սաֆարյանի դստեր հարսանիքին (տեսանյութ)
Առկա տարաձայնությունների մասին լուրերը բոլորովին անհիմն են և կեղծ
Հրշեջ-փրկարարները մարել են Գյումրու Ռասկատլյան փողոցի տներից մեկում բռնկված հրդեհը
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտա...
Գեղարքունիքում քարով բարձված «ԶԻԼ»–ը բախվել է խոշոր եղջերավոր անասունին․ անասունը տեղում սատկել է, ի...
Արսեն Սաֆարյանի դստեր՝ Էլենի հարսի պարը Սոֆի Դեւոյանի մասնակցությամբ
Գլխավոր դատախազի հրամաններով` Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
Հոկտեմբերի 27-ի դեպքերից անցել է 27 տարի
Այս երկիրը չի ընդունում, որ որևէ մեկի հետնաբակը լինի
Քննարկվեց գործարար շրջանակների միջև ուղիղ կապերի հաստատման և հանդիպումների անհրաժեշտությունը