Մոսկվայում սահմանվում է ինքնամեկուսացման ռեժիմ բոլոր բնակիչների համար․Քաղաքապետարան
Վաղվանից սկսած ինքնամեկուսացման տնային ռեժիմ է սահմանվում Մոսկվայի բոլոր բնակիչների համար անկախ տարիքից, հաղորդվում է Ռուսաստանի մայրաքաղաքի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի կայքում։
Հայտարարության մեջ նշվում է, որ բնակարանից հեռանալ թույլատրվում է միայն հետեւյալ դեպքերում․
շտապ բուժօգնության համար դիմելու կամ կյանքին ու առողջության նկատմամբ այլ ուղիղ սպառնալիքի դեպքում;
աշխատանքի մեկնելու դեպքում, եթե դուք պարտադիր պետք է աշխատանքի գնաք;
մոտակա գործող խանութում կամ դեղատանը առեւտուր անելու համար;
ընտանի կենդանիների զբոսանքն ապահովելու համար բնակությամբ վայրից մինչեւ 100 մետր հեռավորության վրա;
կենցաղային աղբը թափելու անհրաժեշտության դեպքում։
Իսկ առաջիկա օրերին՝ տեխնիկական եւ կազմակերպչական միջոցառումներ անցկացնելուց հետո, հնարավոր կլինի տնից դուրս գալ միայն Մոսկվայի ղեկավարության կողմից հաստատված կարգով տրամադրվա հատուկ անցաթղթի առկայության դեպքում։
Բացի այդ, առաջիկա շաբաթվա ընթացքում կմշակվի տնային ռեժիմի եւ քաղաքացիների տեղաշարժի սահմանված կանոնները պահպանելու նկատմամբ վերահսկողության խելացի համակարգը։


















































Ռուսաստանում կորոնավիրուսի հետ կապված վիճակը բարելավվում է
Ռուսաստանում հավանության են արժանացրել կորոնավիրուսի բուժման համար ստեղծված առաջին դեղամիջոցը
Ուֆայի հիվանդանոցից փախուստի են դիմել կարանտինում գտնվող 7 բժիշկ և բուժանձնակազմը
Ռուսաստանն ունի արդեն երեք դեղամիջոց՝ ընդդեմ նոր տիպի կորոնավիրուսի
Մարիա Զախարովան քննադատել է հարուստ ռուսներին, որոնք փախնում են Լոնդոնից կորոնավիրուսի պատճառով
«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Սուրեն Պապիկյանը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» միջազգային ցուցահանդեսի բացման պաշտոնական ար...
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Արդեն մոտ 2 ժամ է՝ փրկարարները, ոստիկաններն ու քաղաքացիների Փամբակ գետում որոնում են մոտ 15-ամյա աղջ...
Ռուբեն Վարդանյանի կինը մտադիր է կազմակերպել կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության այց Բաքու
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը միջնորդություն է ներկայացրել նախարարություն
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Ուկրաինայի նախագահն ու Մոսկվայի քաղաքապետը հաստատել են Կապոտնյայի նավթավերամշակման գործարանի հարվածը