Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ Ուկրաինան երկշաբաթյա դադարից հետո վերսկսել է հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին Պատմական արժեքներ` մեկ ճամպրուկում Bulgari-ն նրա համար բացել է իր արխիվը Ռասիզմի դեմ պայքարից մինչև գենդերային հավասարություն Ուսուցիչների կամավոր ատեստավորման արդյունքում կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ Ռայան Շերկիի տրանսֆերային արժեքը սահմանված է Գազավորված ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է Եվրոպացիների հնարավոր ներկայությունը Աբու Դաբիում կբարդացնի Ուկրաինայի շուրջ բանակցությունները Հռոմի պապը գրանցվել է ԱՄՆ միջանկյալ ընտրություններին մասնակցելու համար ԻՀՊԿ-ն Հորմուզի նեղուցով անցնող երկու լցանավ է կանգնեցրել Համայնքային և քրեական ոստիկանները ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերել

Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստՈւկրաինան երկշաբաթյա դադարից հետո վերսկսել է հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններինՊատմական արժեքներ` մեկ ճամպրուկումBulgari-ն նրա համար բացել է իր արխիվըՌասիզմի դեմ պայքարից մինչև գենդերային հավասարությունՈւսուցիչների կամավոր ատեստավորման արդյունքում կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծՌայան Շերկիի տրանսֆերային արժեքը սահմանված էԳազավորված ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել էԵվրոպացիների հնարավոր ներկայությունը Աբու Դաբիում կբարդացնի Ուկրաինայի շուրջ բանակցություններըՀռոմի պապը գրանցվել է ԱՄՆ միջանկյալ ընտրություններին մասնակցելու համարԻՀՊԿ-ն Հորմուզի նեղուցով անցնող երկու լցանավ է կանգնեցրելՀամայնքային և քրեական ոստիկանները ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերելՀայաստանում կենսաչափական նոր համակարգի ներդրումն անցնում է գործառնական փուլՀամակարգի ներդրում, որը կմոտիվացնի երիտասարդներին ակտիվ մասնակցել համայնքի և պետության զարգացման գործինՀանրային խոսքում բացառել ազգային կամ էթնիկ խմբերին պիտակավորող ձևակերպումներըԱլեքսանդրա Գրիգորյանը՝ աշխարհի առաջնության փոքր բրոնզե մեդալակիրԲաքուն ընտրել է Հայաստանի հետ հավերժական խաղաղության հաստատման ճանապարհը. ՀաջիևԲելառուսն արգելել է կոնյակի ներմուծումը Վրաստանից և ՀայաստանիցԵթե Ռուսաստանը դառնար թյուրքական երկրների մաս, դա օգուտ կբերեր մեր բոլոր պետություններինԱՄՆ Կոնգրեսում հանրապետականների հաղթանակի դեպքում՝ 5000 դոլար յուրաքանչյուր քաղաքացունԱրման Անդրեասյանը կսպասի բրոնզե մեդալի համար պայքարը շարունակելու հնարավորությանըHuawei-ի ներկայացուցիչների հետ քննարկվել են էներգիայի պահեստավորման հնարավորություններըԷբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածրԵզրափակվել են Հրաչյա Աճառյանի և Երևանի Հանրապետության հրապարակի հոբելյաններին նվիրված միջոցառումներըԱլեն Սիմոնյանը ՌԴ-ում կմասնակցի ԱՊՀ անվտանգության խորհրդի քարտուղարների 14-րդ հանդիպմանը Հելոուինը տեղ ունի՞  քրիստոնեական հասարակության մեջՎատիկանի թանգարաններում բացվել է Un secolo di papamobile ցուցահանդեսըԵկամուտների հայտարարագիր ներկայացնելուն մնացել են հաշված օրերԳյումրիում պետական բյուջեի միջոցներով իրականացվող միջին նորոգման աշխատանքներն ընթացքի մեջ ենԾառատունկ՝ Մալաթիա-Սեբաստիայի 40-ամյակի այգում. կտնկվի շուրջ 400 ծառԱրագածոտնի մարզի որոշ բնակավայրերում գազանջատում էՀայաստանում ոչ ոք չի պատրաստվում ընդունել ալիևյան սահմանադրությունԿարևորվել է վիզաների ազատականացման գործընթացըԲալթյան երկրների պաշտպանության նախարարությունները Reuters-ի հրապարակումը չեն մեկնաբանելԻսրայելի Քնեսեթի ընտրության արդյունքներով ոչ մի դաշինք մեծամասնություն չի ստացելՍուտն ու կեղծիքը պետք է արժանանան պատշաճ գնահատականիԴժգոհությունը միշտ չէ, որ արտահայտվում է հրապարակային հայտարարություններովԿաթողիկոսի ու 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը հետաձգվել էՏեղի ունեցածը չի անդրադառնա խորհրդարանական աշխատանքների վրաԵրթևեկության ժամանակավոր սահմանափակում՝ ԵրևանումՍևակ Միքայելյանն ընտրվեց Կենտրոնական բանկի խորհրդի անդամԵՄ-ն կոչ է արել ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի վրա՝ Դնեպրի կայարանին հարվածելուց հետոՌուսական ԱԹՍ-ն հարվածել է Դնեպրի կայարանին և մերձքաղաքային գնացքին. կան զոհեր և վիրավորներՀեղեղումներից տուժած Թաիլանդի մի քանի շրջան ճանաչվել է աղետի գոտիՀայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը նոր հնարավորություններ է ստեղծում կայուն զարգացման համար. ԱԳՄԱ փոխնախարարԳազատար է վնասվել. Արթիկի մի շարք հասցեներում գազամատակարարումը դադարեցվել էՈւկրաինան դադարեցրել է հարվածները ռուսական նավթավերամշակման գործարաններին․ WSJՀարավային Կովկասում խաղաղության և կայունության ամրապնդումը կարևոր էԲնության հատուկ պահպանվող տարածքները չեն կարող հանդիսանալ մասնավոր սեփականությունԿառավարությունը միջոցներ կհատկացնի մարզական ենթակառուցվածքների զարգացման նպատակով
Գիտություն

Կորոնավիրուս եւ կարանտին. գերմանացի բժիշկը` հոգեվիճակի վրա ինքնամեկուսացման ազդեցության մասին. DW

SARS-CoV-2 կորոնավիրուսի պանդեմիայի ֆոնին ավելի ու ավելի շատ երկրներ են դիմում են այնպիսի կտրուկ միջոցների, ինչպիսիք են պարետային ժամը կամ բարձր ռիսկային խմբում գտնվող մարդկանց համար տնից դուրս գալու արգելքը: DW-ն զրուցել է Ուլմա համալսարանական հիվանդանոցի հոգեբուժական եւ հոգեթերապեւտիկ բաժանմունքի գլխավոր բժիշկ, «Միայնությունը` որպես անճանաչելի հիվանդություն. հիվանդագին, վարակիչ, մահացու» գրքի հեղինակ, պրոֆեսոր Մանֆրեդ Շպիտցերի հետ զրուցել է այն մասին, թե ինչպես են կարանտինային միջոցառումներն ազդում մարդու հոգեկան առողջության վրա, և արդյոք սոցիալական ցանցերը կարող են փոխարինել կենդանի շփումը տնային մեկուսացման ժամանակահատվածում: Շպիտցերի խոսքով` կարանտինային տարբեր միջոցառումները պետք է տարբեր կերպ գնահատել:

«Մենք գիտենք, որ կարանտինը, որպես մեկուսացման ծայրահեղ միջոց, իրոք կարող է հանգեցնել մարդու հոգեբանության խախտումների, այդ թվում նաեւ` բացարձակապես նորմալ մարդկանց մոտ: Երկարաժամկետ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ վախի, քնի խանգարման կամ հետտրավմատիկ սթրեսի հետ կապված խախտումների հավանականությունը մեծ է մնում նույնիսկ կարանտինի ավարտից հետո երկար ժամանակ անց: Ընդ որում, այս դեպքում հիվանդների սեռը եւ տարիքը նշանակություն չունեն: Այդ իսկ պատճառով նման միջոցառումներին պետք է դիմել միայն այն դեպքում, երբ դրանք անխուսափելի են, եւ հարկավոր է միշտ ժամանակին սահմանափակել դրանք: Իսկ այժմ` սոցիալական դիստանցիայի նոր ֆենոմենի մասին: Վարակման մակարդակի առումով SARS-CoV-2 կորոնավիրուսը շատ վարակիչ կարմրուկի եւ պակաս վարակիչ սեզոնային գրիպի միջեւ է: Արդեն մի շարք գիտական ուսումնասիրություններ են հրապարակվել այն մասին, թե ինչպես են մարդիկ արձագանքել կորոնավիրուսի տարածմանն աշխարհի տարբեր երկրներում, հիմնականում` Չինաստանում: Եվ ապացուցվել է, որ, օրինակ, ուղեւորությունների սահմանափակումը շոշափելի արդյունք չի տալիս: Մինչդեռ, մարդկանց միջեւ որոշակի ֆիզիկական դիստանցիայի պահպանումը, իրոք, կարող է օգնել էապես դանդաղեցնել վարակի տարածումը»:

Պատասխանելով հարցին` արդյոք գիտությանը հայտնի է, թե քանի մարդ կարող է մեկուսացվել հասարակությունից` առանց հոգեկան առողջության համար հետեւանքների, մասնագետը նշել է, որ դա կախված է անհատից եւ իրավիճակից. «Չէ որ վիրուսի ազդեցությունը օրգանիզմի վրա կախված է դրա «դեղաչափից»: Եթե վիրուսը հայտնվի մարդու մաշկի վրա, ապա ոչինչ չի պատահի, սակայն եթե միլիոնավոր վիրուսներ թքի կամ կամ աչքերի լորձաթաղանթի միջոցով հայտնվեն օրգանիզմի մեջ, դա լուրջ հետեւանքներ կունենա: Մինչ օրս կորոնավիրուսի համար պատվաստանյութ կամ փորձարկված դեղեր չկան: Միակ բանը, որ մարդն ունի դրա դեմ պայքարի համար, սեփական իմունային համակարգն է, եվ այն ամրապնդելու համար անհրաժեշտ է պարբերաբար դուրս գալ մաքուր օդի, ավել լավ է` այնտեղ, ուր մարդիկ չկան, օրինակ` անտառ: Հենց այդ պատճառով էլ երկրներից շատերը նույնիսկ կորոնավիրուսի պանդեմիայի պայմաններում քաղաքացիներին թույլ են տալիս դուրս գալ մենակ կամ զույգերով` շարժվելու եւ սպորտով զբաղվելու համար: Այս ոլորտում խորհուրդները միանշանակ են. տանը երկար մնալը թուլացնում է իմունային համակարգը: Սա հատկապես կարեւոր է իմանալ տարեցներին եւ երեխաներով ընտանիքներին»:

Հարցին, թե ով է ավելի հեշտ տանում մեկուսացումը, Շպիտցերը նշել է, որ այս հարցում հարկ է հաշվի առնել կանանց եւ տղամարդկանց միջեւ տարբերությունները: «Եվրոպայում կանայք միջինում երկու տարով ավելի փոքր են իրենց ամուսիններից: Ավելին, նրանց կյանքի տեւողությունը վեց տարով ավել է, քան տղամարդկանցը: Այսպիսով, կանայք միջինում ութ տարի առանց զուգընկեր են անցկացնում: Այնպես որ, ծերության ժամանակ միայնությունից տառապում են առաջին հերթին հենց կանայք. սա փաստ է: Մյուս խումբը, որը ամենաշատն է տառապող միայնությունից, երիտասարդ կանայք են, քանի որ նրանք հիմնականում սահմանում են իրենց որեւէ խմբին պատկանելու միջոցով, եւ եթե այնտեղ խնդիրներ են ծագում, ապա նրանք շատ ծանր են դա տանում: Երիտասարդ տղամարդը միշտ կարող է «միայնակ գայլի» դեր խաղալ, որը թաքնվում է խնդիրներից իրենց որջում: Իսկ աղջիկները, ընդհակառակը, խնդիրների բախվելով իրենց սոցիալական խմբում, տառապում են միայնությունից»,- շեշտել է Շպիտցերը:

Հարցին, կարող են արդյոք սոցիալական ցանցերը լիովին փոխարինել մեկուսացման մեջ հայտնված մարդկանց համար շփումն իրական կյանքում, մասնագետը պատասխանել է, որ այսօրվա իրավիճակում դրանք իսկապես կապի մեջ մնալու հնարավորություն են տալիս: Ընդ որում, պետք է հիշել, որ չարժե մի ամբողջ օր անցկացնել սոցիալական ցանցերում եւ հավատալ դրանցում տարածված ամեն ինչին. «Կարծում եմ, որ հեռախոսը լավագույն հաղորդակցման միջոցն է մնում, քանի որ դու անմիջականորեն խոսում ես զրուցակցիդ հետ եւ չես լողում համացանցը ողողած ֆեյք նորությունների անվերջ հոսքում: Twitter-ը եւ Facebook-ը ամենաքիչն են հարմար դրա համար: Մարդու համար մեծ թվով անծանոթների հետ շփումն օգտակար չէ, ինչը հաճախ է տեղի ունենում սոցիալական ցանցերում: Կապի որոշակի միջոցներով հաղորդակցությունն ամենալավ ձեւով աշխատում է այն դեպքում, երբ մարդը շփվում է մեկի հետ, ում լավ գիտի` ծնողների, տատիկների եւ պապիկների, լավագույն ընկերոջ: Երբ ես կնոջս հետ հեռախոսով եմ խոսում եւ լսում եմ, թե ինչպես է նա ծիծաղում, ես կարող եմ պատկերացնել նրա դեմքը առանց որեւէ տեսազանգի»:

Միեւնույն ժամանակ, պրոֆեսորը պնդում է, որ միայնությունը կարող է վարակիչ լինել. «Միայնությունն իսկապես վարակիչ է, ինչպես` ծխելու սովորությունը եւ ավելորդ քաշ հավաքելու հակումը: Գիտնականները դա առաջին անգամ հայտնաբերել են 2009 թվականին` վերլուծելով մի ամբողջ գյուղից հավաքված տվյալները: Մեծ հաշվով, այս եզրակացությունները վաղուց արդեն հայտնի էին հոգեբաններին: Քանի որ մարդիկ սոցիալական էակներ են, նրանք կարող են միմյանց վարակել իրենց հուզական վիճակներով: Ուստի այժմ պետք է նվազագույնի հասցնել այն մարդկանց հետ շփումը, որից հետո ծանրության կամ տխրության զգացում եք ունենում: Թույլ իմունիտետով մարդիկ վիրուսով չվարակվելու համար եւս պետք է խուսափեն ավելորդ շփումներից, իրենց զրուցակիցների հուզական վիճակների նկատմամբ զգայուն մարդիկ պետք է կրճատեն այդպիսի շփումները` իրենց հոգեկան առողջությունը պաշտպանելու համար»: