Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԱԺ արտահերթ նիստ կգումարվի FlyOne Armenia-ն մեկնարկում է Երևան–Բեռլին նոր ուղիղ չվերթները Միխայիլ Ֆրիդմանին և Ալիշեր Ուսմանովին Շվեյցարիան հանել է պատժամիջոցների ցանկից Արաքսի սահմանապահ գոտիներում բացահայտվել են բնապահպանական իրավախախտումներ. ԲԸՏՄ Ֆորեստ Գրին Ռովերս ֆուտբոլային ակումբը հանդերձարանը վերածել է կանաչապատ օազիսի Պարաբազկամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի մարզիկները նվաճել են ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ Պետական սահմանն այլ անձանց կողմից ապօրինի հատելը կազմակերպելու համար մեղադրվող անձը հանձնվել է Չինաստանին Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է Ferrari ընկերության առաջին էլեկտրական ավտոմեքենան սպառված է Արսենալը հերթական երեք միավորը վաստակեց ՌԴ շահերը պայմանավորված չեն ԱՄՆ-ում տիրող իրավիճակով. Պեսկով Ֆրանսիայում գտել են Պիկասոյի գողացված վեց փորագրանկարները

ԱԺ արտահերթ նիստ կգումարվիFlyOne Armenia-ն մեկնարկում է Երևան–Բեռլին նոր ուղիղ չվերթներըՄիխայիլ Ֆրիդմանին և Ալիշեր Ուսմանովին Շվեյցարիան հանել է պատժամիջոցների ցանկիցԱրաքսի սահմանապահ գոտիներում բացահայտվել են բնապահպանական իրավախախտումներ. ԲԸՏՄ Ֆորեստ Գրին Ռովերս ֆուտբոլային ակումբը հանդերձարանը վերածել է կանաչապատ օազիսիՊարաբազկամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի մարզիկները նվաճել են ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներՊետական սահմանն այլ անձանց կողմից ապօրինի հատելը կազմակերպելու համար մեղադրվող անձը հանձնվել է ՉինաստանինՆոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ էFerrari ընկերության առաջին էլեկտրական ավտոմեքենան սպառված էԱրսենալը հերթական երեք միավորը վաստակեցՌԴ շահերը պայմանավորված չեն ԱՄՆ-ում տիրող իրավիճակով. ՊեսկովՖրանսիայում գտել են Պիկասոյի գողացված վեց փորագրանկարներըՌոնալդուն հրաժեշտ է տալիս Պորտուգալիայի ազգային հավաքականինԿապանի և Վաղարշապատի համայնքային ոստիկանները գողությունների դեպքեր են բացահայտելՀերցոգը խորհրդակցություններ է անցկացրել Քնեսեթում ամենաքիչ մանդատներ ունեցող կուսակցությունների հետԿառավարությունը 200 միլիոն դրամ է հատկացրել Տավուշի ալպյան մարգագետիններ տանող գրունտային ճանապարհի կառուցմանըՄանչեսթեր Սիթին 3:2 հաշվով առավելության հասավ ՌԲ Լայպցիգի նկատմամբԿառավարությունը հաստատեց 63–72 տարեկան քաղաքացիների բիզնես նախաձեռնությունների աջակցության ծրագիրըՊԵԿ-ը հրապարակել է 2026 թվականի երրորդ եռամսյակի համառոտագիրըՄեկ հանդիպման ընթացքում՝ 53 կարմիր քարտԱյնտեղ մի շատ կարևոր անձ պակասում էր. վարչապետը՝ ընդդիմադիրների հավաքի մասինՌաֆինյայի հետ պայմանագիրը երկարաձգվելու էԱնվավեր է ճանաչվել մանկապարտեզի օտարման գործընթացըՀայաստանի երեք համալսարանում կներդրվի ֆիզիկական արհեստական բանականության կրթական նոր ծրագիրՎենսը փորձում է օգտագործել պարտությունը ընտրություններին նախապատրաստվելու համար. Fox NewsԷրդողանը նոյեմբերի 8-ին կմեկնի ԱդրբեջանSwift տիեզերական աստղադիտակը դուրս է եկել ուղեծրից և այրվել Երկրի մթնոլորտի վերին շերտերումԿոմոն Բոլար-Դելելիս մարզադաշտում 9:1 հաշվով պարտության մատնեց ԼանսինՄաքսային մարմնի հետ հաղորդակցության և հետադարձ կապի ապահովում՝ շուրջօրյա և աշխատանքային ռեժիմներովՊետք չի լինել մի տեղ, որտեղ ոչ դու ես ուզում, ոչ մյուսները. Միրզոյան Նոյեմբերի 8-ի երեկոյան հանրապետության մեծ մասում ձյուն կտեղա2027 թվականին Եվրամիության անդամակցության հայտ ներկայացնելը կարող է իրատեսական լինելՀԱՊԿ-ի հետ կապված մեր հետաքրքրությունները սպառված ենԵթե 64 միլիարդ չարաշահում է, ի՞նչ կապ ունի Ալիևը այդտեղ. Նիկոլ ՓաշինյանՈւշիի հատվածում 9 մարդու կյանք խլած ողբերգական վթարի հատվածը եղել է պատշաճ գծանշված. ՏԿԵ նախարարԱնթալիա մեկնելու պլաններ ունեմ՝ մասնակցելու COP-ինՀուսով եմ՝ ՌԴ-ի մեր գործընկերների հետ կհաջողվի առողջացնել մեր հարաբերությունները. ՄիրզոյանԿվերականգնվի Աբովյան համայնքի սեփականության իրավունքը Աբովյան բնակավայրի թիվ 7 մանկապարտեզի նկատմամբՌեալը 3:2 հաշվով կամային հաղթանակ կորզեց Աթենքի ԱԵԿ-իցՓաստաբանը խուզարկության ժամանակ օտարերկրյա վստահորդից 820 հազար դրամ է հափշտակելՍաուդական ուժերի օդային հարվածների հետևանքով զոհվել են կանայք և երեխաներԱնվտանգության ստեղծում, որը կերաշխավորի, որ հակամարտությունն այլևս չի կրկնվիՉունեմ դիտարկում, հավաքն ասում է ինքն իր մասին. Փաշինյանը՝ հայաստանյան ընդդիմադիր ուժերի համախմբման մասինՄենք աջակցում ենք վրաց ժողովրդին և նրա՝ Եվրամիության մաս լինելու ձգտմանը. Կայա ԿալասԵրևանի պետական բժշկական համալսարանի Հերացի ավագ դպրոցից օտարված տարածքը վերադարձվեց 19 տարի անցՄեր հեռանկարում Հայաստանի անդամակցությունն է Եվրամիությանը. ՄիրզոյանՄեկ առողջություն, մեկ ապագաՀավատում եմ, որ կարող ենք հասնել ցանկալի արդյունքիԿանխվել է հրդեհի տարածումը․ ՆԳՆՂրղզստանը քննարկում է էներգետիկ ըմպելիքների արտադրության ու ներմուծման արգելքի հարցը
Կարծիք

Արտակարգ դրություն հայտարարվելու դեպքում ապրիլի 5-ի հանրաքվեն Սահմանադրության ուժով հետաձգվելու է. Գոհար Մելոյան

«Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի 1-ին հոդվածի համաձայն՝ արտակարգ դրությունը հայտարարվում է միայն Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգին անմիջական վտանգ սպառնալու դեպքում, ՆԵՐԱՌՅԱԼ` Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը բռնությամբ փոփոխելու կամ տապալելու, իշխանությունը զավթելու փորձերը, զինված խռովությունները, զանգվածային անկարգությունները, բռնի գործողություններով ուղեկցվող ազգային, ռասայական, կրոնական հակամարտությունները, ահաբեկչական ակտերը, հատուկ նշանակության օբյեկտների գրավումը կամ շրջափակումը, անօրինական զինված միավորումների ստեղծումը եւ գործունեությունը, ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԸ: Այս մասին այսօր՝ մարտի 16-ին, ֆեյսբուքյան էջում գրառում է արել սահմանադրագետ Գոհար Մելոյանը։

Նա, մասնավորապես, գրել է.

«ԱՄՓՈՓ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ!

Օրերս առավել քննարկելի իրավական հարցադրումներից է, թե արդյոք Հայաստանի Հանրապետությունում տարածվող նոր կորոնավիրուսը կարող է հիմք հանդիսանալ արտակարգ դրություն հայտարարելու եւ ապրիլի 5-ին նշանակված հանրաքվեն հետաձգելու համար:

1.Սահմանադրության 120-րդ հոդվածի համաձայն՝ սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգի դեպքում Կառավարությունը հայտարարում է արտակարգ դրություն, ձեռնարկում է իրավիճակից բխող միջոցառումներ եւ այդ մասին ուղերձով դիմում է ժողովրդին:

«Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի 1-ին հոդվածի համաձայն՝ արտակարգ դրությունը հայտարարվում է միայն Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգին անմիջական վտանգ սպառնալու դեպքում, ՆԵՐԱՌՅԱԼ` Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը բռնությամբ փոփոխելու կամ տապալելու, իշխանությունը զավթելու փորձերը, զինված խռովությունները, զանգվածային անկարգությունները, բռնի գործողություններով ուղեկցվող ազգային, ռասայական, կրոնական հակամարտությունները, ահաբեկչական ակտերը, հատուկ նշանակության օբյեկտների գրավումը կամ շրջափակումը, անօրինական զինված միավորումների ստեղծումը եւ գործունեությունը, ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԸ:

«Նորատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 41-րդ հոդվածի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտի նորմը մեկնաբանվում է` հաշվի առնելով նորմատիվ իրավական ակտն ընդունելիս այն ընդունող մարմնի նպատակը՝ ելնելով դրանում պարունակվող բառերի եւ արտահայտությունների տառացի նշանակությունից, ամբողջ հոդվածի, գլխի, բաժնի կարգավորման համատեքստից, այն նորմատիվ իրավական ակտի դրույթներից, ի կատարումն որի ընդունվել է այդ ակտը: Հետեւաբար՝ ակնհայտ է, որ արտակարգ իրավիճակը եւս հանդիսանում է սահմանադրական կարգին անմիջական սպառնալիք, ուստիեւ՝ արտակարգ դրություն հայտարարելու հիմք:

Միաժամանակ, «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքի 1-ին հոդվածը սահմանում է արտակարգ իրավիճակի հասկացությունը, այն է՝ որոշակի տարածքում կամ օբյեկտում խոշոր վթարի, վտանգավոր բնական երեւույթի, տեխնածին, տարերային կամ էկոլոգիական (բնապահպանական) աղետի, ՀԱՄԱՃԱՐԱԿԻ, անասնահամաճարակի (էպիզոոտիա), բույսերի եւ գյուղատնտեսական մշակաբույսերի լայնորեն տարածված վարակիչ հիվանդության (էպիֆիտոտիա), զենքի տեսակների կիրառման հետեւանքով ստեղծված իրավիճակ, որը հանգեցնում է կամ կարող է հանգեցնել մարդկային զոհերի, մարդկանց առողջությանն ու շրջակա միջավայրին` զգալի վնասի, խոշոր նյութական կորուստների եւ մարդկանց կենսագործունեությանբնականոն պայմանների խախտման:

Վերոնշյալի համատեքստում հատկանշական է, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտնել է, որ աշխարհում նոր կորոնավիրուսի տարածումը ձեռք է բերել պանդեմիայի բնույթ, այն է՝ անսովոր ուժեղ համաճարակ:

2, Միեւնույն ժամանակ, «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքը ամրագրել է, որ արտակարգ դրությունը հայտարարվում է միայն այն դեպքերում, երբ Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգի ՎԵՐԱՑՈՒՄՆ ԱՌԱՆՑ ԴՐԱ ԱՆՀՆԱՐԻՆ Է:

Այսինքն, արտակարգ դրություն չի կարող հայտարարվել, եթե համապատասխան վտանգը կարող է վերացվել առանց կառավարության կողմից նման քայլի գնալու:

«Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքի համաձայն՝ արտակարգ իրավիճակում բժշկական օգնության ապահովման, պաշտպանության եւ այլ անհրաժեշտ գործողությունների քաղաքականությունը մշակում եւ իրակացնում են առողջապահության եւ արտակարգ իրավիճակների նախարարությունները, հետեւաբար՝ նաեւ կրում են արտակարգ դրության սահմանման հիմնավորման եւ համապատասխան միջոցառումների իրականացման պատասխանատվությունը:

3.Միաժամակ հարց է ծագում, թե արտակարգ դրություն հայտարարվելու դեպքում ինչպես է կարգավորվելու ապրիլի 5-ին նշանակված Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի հետ կապված հարցը:

Սահմանադրության 208-րդ հոդվածի համաձայն՝ արտակարգ դրության ժամանակ հանրաքվե չի անցկացվում: «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքի 12-րդ հոդվածի համաձայն՝ նշանակված, սակայն ռազմական կամ արտակարգ դրության պատճառով չանցկացված հանրաքվեն անցկացվում է ռազմական կամ արտակարգ դրության ավարտից ոչ շուտ, քան 50, եւ ոչ ուշ, քան 65 օր հետո: Հանրապետության նախագահը հանրաքվեն նշանակում է ռազմական կամ արտակարգ դրության ավարտից հետո` եռօրյա ժամկետում:

Այսինքն՝ արտակարգ դրություն հայտարարվելու դեպքում ապրիլի 5-ին նշանակված հանրաքվեն Սահմանադրության ուժով հետաձգվելու եւ վերանշանակվելու է միայն արտակարգ դրության ավարտից հետո: Դիցուք՝ եթե կառավարությունը հայտարարած արտակարգ դրությունն ավարտի ապրիլի 5-ին, ապա հանրաքվեն կվերանշանակվի հունիս ամսա ընթացքում, օրինակ՝ հունիսի 7-ից 14-ի միջակայքում:

4. Սրան զուգահեռ կցանկանայի անդրադառնալ եւս մեկ կարեւոր հարցի: Սահմանադրություն նախատեսում է ՀԻՄՆԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ եւ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ: Սակայն արտակարգ դրության ժամանակ կառավարության կողմից կիրառվող սահմանափակումները չեն կարող լինել ինքնանպատակ եւ պետք է համապատասխանեն Սահմանադրությամբ ամրագրված ՀԱՄԱՉԱՓՈՒԹՅԱՆ սկզբունքին, այսինքն՝ լինեն պիտանի եւ անհրաժեշտ արտակարգ դրություն հայտարարելու նպատակին հասնելուն: Եթե տվյալ դեպքում արտակարգ դրություն հայտարարելու նպատակը նոր կորոնավիրուսի դեմ արդյունավետ պայքարն է, եւ դրա հետագա տարածման կանխարգելումը, ապա, դիցուք՝ խոսքի ազատության կամ ԶԼՄ-ների գործունեության սահմափակումը որեւէ կերպ չի տեղավորվում վերոնշյալ նպատակի շրջանակներում, հետեւաբար՝ հնարավոր հայտարարվելիք արտակարգ դրությունը չի կարող նախատեսել կարծիքի արտահայտման ազատության սահմանափակում, սահմանել զանգվածային լրատվության միջոցներով առանձին հրապարակումների, հաղորդումների արգելք եւ այլն»