3-րդ տարբերակ եղել է․ սահմանադրագետը հակադարձում է նախագահականին
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Սահմանադրության փոփոխությունների մասին հրամանագիրը ստորագրելու փոխարեն կարող էր այլընտրանքային տարբերակ ընտրել, սակայն, ամեն դեպքում, ստորագրեց այն` հանրաքվեն նշանակելով ապրիլի 5-ին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է սահմանադրագետ Գոհար Մելոյանը:
«Հանրապետության նախագահի աշխատակազմը պարզաբանում է տարածել առ այն, որ, քանի որ «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին» իրավական ակտն Ազգային ժողովի որոշում է, ոչ թե օրենք, Հանրապետության նախագահը կարող էր ընդամենը ստորագրել կամ չստորագրել այն:
Չստորագրելու պարագայում «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքի համաձայն միևնույն է՝ հանրաքվեն համարվելու էր նշանակված: Այնուհետև տեղեկանում ենք, որ Հանրապետության նախագահն ամեն դեպքում ստորագրել է հրամանագիր՝ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն ապրիլի 5-ին նշանակելու մասին:
Նախագահի աշխատակազմին պրո-բոնո հիմունքներով մասնագիտական աջակցությունս եմ հայտնում՝ տեղեկացնելով, որ Սահմանադրության 123-րդ հոդվածի համաձայն՝ Հանրապետության նախագահը հետևում է սահմանադրության, ով իր գործառույթներն իրականացնում է Սահմանադրությամբ սահմանված լիազորությունների միջոցով:
Սահմանադրության 169-րդ հոդվածով սահմանվում է Հանրապետության նախագահի՝ Սահմանադրական դատարան դիմելու լիազորությունը, համաձայն որի՝ Հանրապետության նախագահը Սահմանադրական դատարան կարող է դիմել Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին և 4-րդ կետերով սահմանված դեպքերում, այն է՝ օրենքների, ազգային ժողովի որոշումների, Հանրապետության նախագահի հրամանագրերի և կարգադրությունների, Կառավարության և վարչապետի որոշումների, ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի, ինչպես նաև սահմանադրական մարմինների միջև նրանց սահմանադրական լիազորությունների առնչությամբ առաջացող վեճերի Սահմանադրությանը համապատասխանության հարցով:
Այնպես որ, նախագահն ակնհայտորեն 3-րդ այլընտրանքային տարբերակն էլ ուներ, առավել ևս՝ ստեղծված իրավիճակում, երբ վերոնշյալ Ազգային ժողովի որոշումն ընդունվել է սահմանադրական կարգավորումների և իրավական ընթացակարգերի բացահայտ ոտնահարմամբ, ինչի վերաբերյալ արձագանքել էր Եվրոպայի խորհուրդը, բարձրաձայնում էր խորհրդարանական ընդդիմությունը, և նախագահին իր մտահոգությունն էր ներկայացրել իրավական համայնքը»:


















































Արտակարգ դրություն հայտարարվելու դեպքում ապրիլի 5-ի հանրաքվեն Սահմանադրության ուժով հետաձգվելու է. Գոհար Մելոյան
Նման տեղեկություն ստանալիս անհապաղ դիմել իրավապահ մարմիններին եւ տեղեկացնել մեզ. Մելոյանը՝ ընտրակաշառք բաժանելու լուրին
«Ոչ»-ի շտաբի նպատակը հանրաքվեի գործընթացը վերահսկելն է. Գոհար Մելոյան
Պահանջված պարզաբանում ԱԺ իշխող խմբակցության շտապողականության վերաբերյալ. Գոհար Մելոյան
Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ