Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԱԺ արտահերթ նիստ կգումարվի FlyOne Armenia-ն մեկնարկում է Երևան–Բեռլին նոր ուղիղ չվերթները Միխայիլ Ֆրիդմանին և Ալիշեր Ուսմանովին Շվեյցարիան հանել է պատժամիջոցների ցանկից Արաքսի սահմանապահ գոտիներում բացահայտվել են բնապահպանական իրավախախտումներ. ԲԸՏՄ Ֆորեստ Գրին Ռովերս ֆուտբոլային ակումբը հանդերձարանը վերածել է կանաչապատ օազիսի Պարաբազկամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի մարզիկները նվաճել են ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ Պետական սահմանն այլ անձանց կողմից ապօրինի հատելը կազմակերպելու համար մեղադրվող անձը հանձնվել է Չինաստանին Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է Ferrari ընկերության առաջին էլեկտրական ավտոմեքենան սպառված է Արսենալը հերթական երեք միավորը վաստակեց ՌԴ շահերը պայմանավորված չեն ԱՄՆ-ում տիրող իրավիճակով. Պեսկով Ֆրանսիայում գտել են Պիկասոյի գողացված վեց փորագրանկարները

ԱԺ արտահերթ նիստ կգումարվիFlyOne Armenia-ն մեկնարկում է Երևան–Բեռլին նոր ուղիղ չվերթներըՄիխայիլ Ֆրիդմանին և Ալիշեր Ուսմանովին Շվեյցարիան հանել է պատժամիջոցների ցանկիցԱրաքսի սահմանապահ գոտիներում բացահայտվել են բնապահպանական իրավախախտումներ. ԲԸՏՄ Ֆորեստ Գրին Ռովերս ֆուտբոլային ակումբը հանդերձարանը վերածել է կանաչապատ օազիսիՊարաբազկամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի մարզիկները նվաճել են ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներՊետական սահմանն այլ անձանց կողմից ապօրինի հատելը կազմակերպելու համար մեղադրվող անձը հանձնվել է ՉինաստանինՆոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ էFerrari ընկերության առաջին էլեկտրական ավտոմեքենան սպառված էԱրսենալը հերթական երեք միավորը վաստակեցՌԴ շահերը պայմանավորված չեն ԱՄՆ-ում տիրող իրավիճակով. ՊեսկովՖրանսիայում գտել են Պիկասոյի գողացված վեց փորագրանկարներըՌոնալդուն հրաժեշտ է տալիս Պորտուգալիայի ազգային հավաքականինԿապանի և Վաղարշապատի համայնքային ոստիկանները գողությունների դեպքեր են բացահայտելՀերցոգը խորհրդակցություններ է անցկացրել Քնեսեթում ամենաքիչ մանդատներ ունեցող կուսակցությունների հետԿառավարությունը 200 միլիոն դրամ է հատկացրել Տավուշի ալպյան մարգագետիններ տանող գրունտային ճանապարհի կառուցմանըՄանչեսթեր Սիթին 3:2 հաշվով առավելության հասավ ՌԲ Լայպցիգի նկատմամբԿառավարությունը հաստատեց 63–72 տարեկան քաղաքացիների բիզնես նախաձեռնությունների աջակցության ծրագիրըՊԵԿ-ը հրապարակել է 2026 թվականի երրորդ եռամսյակի համառոտագիրըՄեկ հանդիպման ընթացքում՝ 53 կարմիր քարտԱյնտեղ մի շատ կարևոր անձ պակասում էր. վարչապետը՝ ընդդիմադիրների հավաքի մասինՌաֆինյայի հետ պայմանագիրը երկարաձգվելու էԱնվավեր է ճանաչվել մանկապարտեզի օտարման գործընթացըՀայաստանի երեք համալսարանում կներդրվի ֆիզիկական արհեստական բանականության կրթական նոր ծրագիրՎենսը փորձում է օգտագործել պարտությունը ընտրություններին նախապատրաստվելու համար. Fox NewsԷրդողանը նոյեմբերի 8-ին կմեկնի ԱդրբեջանSwift տիեզերական աստղադիտակը դուրս է եկել ուղեծրից և այրվել Երկրի մթնոլորտի վերին շերտերումԿոմոն Բոլար-Դելելիս մարզադաշտում 9:1 հաշվով պարտության մատնեց ԼանսինՄաքսային մարմնի հետ հաղորդակցության և հետադարձ կապի ապահովում՝ շուրջօրյա և աշխատանքային ռեժիմներովՊետք չի լինել մի տեղ, որտեղ ոչ դու ես ուզում, ոչ մյուսները. Միրզոյան Նոյեմբերի 8-ի երեկոյան հանրապետության մեծ մասում ձյուն կտեղա2027 թվականին Եվրամիության անդամակցության հայտ ներկայացնելը կարող է իրատեսական լինելՀԱՊԿ-ի հետ կապված մեր հետաքրքրությունները սպառված ենԵթե 64 միլիարդ չարաշահում է, ի՞նչ կապ ունի Ալիևը այդտեղ. Նիկոլ ՓաշինյանՈւշիի հատվածում 9 մարդու կյանք խլած ողբերգական վթարի հատվածը եղել է պատշաճ գծանշված. ՏԿԵ նախարարԱնթալիա մեկնելու պլաններ ունեմ՝ մասնակցելու COP-ինՀուսով եմ՝ ՌԴ-ի մեր գործընկերների հետ կհաջողվի առողջացնել մեր հարաբերությունները. ՄիրզոյանԿվերականգնվի Աբովյան համայնքի սեփականության իրավունքը Աբովյան բնակավայրի թիվ 7 մանկապարտեզի նկատմամբՌեալը 3:2 հաշվով կամային հաղթանակ կորզեց Աթենքի ԱԵԿ-իցՓաստաբանը խուզարկության ժամանակ օտարերկրյա վստահորդից 820 հազար դրամ է հափշտակելՍաուդական ուժերի օդային հարվածների հետևանքով զոհվել են կանայք և երեխաներԱնվտանգության ստեղծում, որը կերաշխավորի, որ հակամարտությունն այլևս չի կրկնվիՉունեմ դիտարկում, հավաքն ասում է ինքն իր մասին. Փաշինյանը՝ հայաստանյան ընդդիմադիր ուժերի համախմբման մասինՄենք աջակցում ենք վրաց ժողովրդին և նրա՝ Եվրամիության մաս լինելու ձգտմանը. Կայա ԿալասԵրևանի պետական բժշկական համալսարանի Հերացի ավագ դպրոցից օտարված տարածքը վերադարձվեց 19 տարի անցՄեր հեռանկարում Հայաստանի անդամակցությունն է Եվրամիությանը. ՄիրզոյանՄեկ առողջություն, մեկ ապագաՀավատում եմ, որ կարող ենք հասնել ցանկալի արդյունքիԿանխվել է հրդեհի տարածումը․ ՆԳՆՂրղզստանը քննարկում է էներգետիկ ըմպելիքների արտադրության ու ներմուծման արգելքի հարցը
Հայաստան

«Ոչ»-ի շտաբի նպատակը հանրաքվեի գործընթացը վերահսկելն է. Գոհար Մելոյան

 Աննախադեպ իրավիճակ է ստեղծվել, երբ քաղաքական ուժի դիմաց, որպես քարոզչական կողմ, հանդես է գալիս իրավական հանրությունը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց սահմանադրագետ, սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի «Ոչ»-ի շտաբի նախաձեռնող խմբի ներկայացուցիչ Գոհար Մելոյանը՝ անդրադառնալով ապրիլի 5-ին կայանալիք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին:

Սահմանադրագետն ընդգծեց, որ «Ոչ»-ի շտաբը քարոզչություն չի իրականացնելու: «Մենք իրավական հանրության ներկայացուցիչներ ենք: Չենք պատրաստվում «Այո» քարոզչական կողմի հետ քաղաքական դիսկուրսի մեջ մտնել: Մենք ևս, ինչպես մի շարք քաղաքական ուժեր, ընդունում ենք այս գործընթացի հակասահմանադրական և հակաիրավական բնույթը»,-ասաց Մելոյանը:

Ինչ վերաբերում է քարոզչության ընթացակարգին՝ սահմանադրագետը նշեց, որ «Ոչ»-ի շտաբը դեռևս ձևավորված օրակարգ չունի: «Որովհետև մեր հիմնական նպատակը բուն գործընթացի նկատմամբ վերահսկողություն իրականացնելն է, որն առավել հնարավոր է հանրաքվեին կողմ հանդիսանալու դեպքում, այսինքն՝ իրավական մեխանիզմներից օգտվելու հնարավորություն կա»,-պարզաբանեց նա՝ նշելով, թե վերահսկողություն են իրականացնելու, որպեսզի կանխեն հանրաքվեի ընթացքում հնարավոր խախտումները կամ դրանք լինելու դեպքում արձանագրեն և հետագայում բարձրաձայնեն բողոքարկման ենթակա խնդիրները:


«Ոչ»-ի շտաբի ձևավորման մյուս նպատակը, ըստ Մելոյանի, որպես հարթակ հանդես գալն է բոլոր այն ուժերի, քաղաքացիների, նախաձեռնությունների համար, որոնք կցանկանան դասական տեսանկյունից քարոզչություն իրականացնել:

Մելոյանի խոսքով՝ կարևորագույն մյուս նպատակը եղել է որպես կողմ ձևավորվել և փորձել զսպել անհանդուրժողականության այն մթնոլորտը, որն արդեն իսկ առկա է հասարակության մեջ, և որն այս քարոզչության ընթացքում կարող է ավելի մեծ զարգացում ապրել՝ կրկին մարդկանց պիտակավորելով, կողմերի բաժանելով:

Անդրադառնալով դիտարկմանը, թե «Այո»-ի շտաբը դրամահավաք-ճաշկերույթ է իրականացնում և հարցին՝ «Ոչ»-ի շտաբը նման նախաձեռնություն չունի՞, սահմանադրագետն արձագանքեց, որ այս պահին նման քննարկում և որոշում չունեն:

Մելոյանը նշեց նաև, որ արդեն իսկ նկատելի են «Ոչ»-ի շտաբն ինչ-որ ուժերի հետ ասոցացնելու փորձեր: «Մեզ կրկին փորձում են ներքաշել քաղաքական դիսկուրսի մեջ: Մեզ փորձում են ասոցացնել ինչ-որ ուժերի հետ. օրինակ՝ դեպք է գրանցվել, երբ լրագրողն էթիկայի շրջանակներից դուրս գնահատողական հարց էր ուղղել «Ոչ» քարոզչական կողմի լիազոր-ներկայացուցիչ Ռուբեն Մելիքյանին՝ նրան ասոցացնելով ՀՀ երկրորդ նախագահի հետ: Այդպիսի երևույթներն անթույլատրելի են»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ քարոզարշավը պաշտոնապես մեկնարկել է փետրվարի 17-ին և կավարտվի ապրիլի 3-ին: