Նշվել են պատմության գլխավոր չլուծված հանելուկները
Գիտական վերլուծության նոր տեխնոլոգիաներն ու մեթոդները, որոնք հասանելի են ժամանակակից գիտնականներին, թույլ են տալիս լուծել ամենաանհավանական հանելուկները, սակայն գոյություն ունեն գաղտնիքներ, որոնք դեռեւս մնում են ճանաչողությունից դուրս։ Պատմությունը հետազոտողները ներկայացրել են ամենախորհրդավոր հանելուկների վարկանիշը, հայտնում է Planet- today-ը։
Առաջին տեղում ամերիկյան խորհրդավոր հանցագործ ոմն Դի Բի Կուպերի պատմությունն է, որը 1971թ․ առեւանգել է Boeing 727-51 ուղեւորատար ինքնաթիռը, ստացել 200 000 դոլարի փրկագին, այնուհետեւ պարաշյուտով թռել ինքնաթիռից ու ընդմիշտ անհետացել։ Այս գործը բացահայտելու ամերիկյան իրավապահների հսկսյական ջանքերը ոչնչի չեն հանգեցրել։ Համարվում է, որ Կուպերը կամ զոհվել է վայրէջք կատարելիս, կամ ինչ-որ հրաշքով նրան հաջողվել է ամեն ինչ հաշվարկել ու թաքնվել արդարադատությունից։
Մյուս ոչ պակաս խորհրդավոր պատմությունը «Թամամ Շուդի» գործն է։ 1948թ․ վերջին Ավստրալիայի լողափերից մեկում հայտնաբերվել էր տղամարդու մարմին, որի վրա տեսանելի վնասվածքներ կային։ Հանգուցյալի մոտ գտել էին թղթի կտոր, որը պոկված էր Օմար Խայամի հազվագյուտ հրատարակությունից։ Թղթի վրա կար երկու բառ՝ «Թամամ Շուդ»։ Մահացած տղամարդու անձը այդպես էլ չէր պարզվել։ Ասում են, թե նրա մահն ինչ-որ կերպ կապված է հատուկ ծառայությունների գործունեության հետ։
Երրորդ տեղում Վոյնիչի ձեռագիրն է։ Այդ նկարազարդված ձեռագիրը՝ անհայտ լեզվով, ստեղծվել է մի քանի հարյուր տարի առաջ։ Ինչով է հազվագյուտ այդ հինավուրց ձեռագի՞րը Նրանով, որ անհայտ հեղինակը մշակել է մի ամբողջ անհայտ լեզու, որպեսզի գրանցի ինչ-որ գաղտնի գիտելիքներ։ Վերծանել այդ լեզուն չի հաջողվել նույնիսկ ամենաժամանակակից սուպերհամակարգիչներով։


















































Ովքե՞ր են ներկա գտնվել Արսեն Սաֆարյանի դստեր հարսանիքին (տեսանյութ)
Առկա տարաձայնությունների մասին լուրերը բոլորովին անհիմն են և կեղծ
Հրշեջ-փրկարարները մարել են Գյումրու Ռասկատլյան փողոցի տներից մեկում բռնկված հրդեհը
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտա...
Գեղարքունիքում քարով բարձված «ԶԻԼ»–ը բախվել է խոշոր եղջերավոր անասունին․ անասունը տեղում սատկել է, ի...
Արսեն Սաֆարյանի դստեր՝ Էլենի հարսի պարը Սոֆի Դեւոյանի մասնակցությամբ
Գլխավոր դատախազի հրամաններով` Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
Հոկտեմբերի 27-ի դեպքերից անցել է 27 տարի
Այս երկիրը չի ընդունում, որ որևէ մեկի հետնաբակը լինի
Քննարկվեց գործարար շրջանակների միջև ուղիղ կապերի հաստատման և հանդիպումների անհրաժեշտությունը