ՆԱՍԱ-ի հրապարակած լուսանկարները ցույց են տալիս, թե ինչպես է 9 օրում փոփոխվել Անտարկտիկայի սառցաշերտի տեսքը
Գիտնականները հայտնում են աննախադեպ տաք ալիքների մասին, որոնք կարող են հանգեցնել Անտարկտիդայի սառցաշերտերի արագ տեմպերով հալոցքին: Փորձագետները նախազգուշացնում են, որ դա կարող է անդառնալի վնաս հասցնել:
Այս մասին գրելով՝ CNN-ը ներկայացնում է ՆԱՍԱ-ի՝ տիեզերքից ստացված տարբեր պատկերները, որոնք արվել են փետրվարի 4-ին և 13-ին: Լուսանկարները ցույց են տալիս, որ ընդամենը 9 օրում երկրագնդի ամենացուրտ վայրում սառցաշերտի 20 տոկոսը հալչել է:
Ինչպես նշվում է, ջերմաստիճանը շարունակում է բարձրանալ պայմանավորված գլոբալ տաքացմամբ, ինչը կարող է հանգեցնել հսկայական փոփոխությունների:
Միջազգային օդերևութաբական կազմակերպության խոսնակի փոխանցմամբ՝ Անտարկտիկայի սառցաշերտից անհետացած սառույցի զանգվածը 1997-2017թթ. տարեցտարի ավելացել է: Սառցաշերտի հալոցքն, իր հերթին, հանգեցրել է ծովի մակարդակի բարձրացմանը:


















































Ովքե՞ր են ներկա գտնվել Արսեն Սաֆարյանի դստեր հարսանիքին (տեսանյութ)
Առկա տարաձայնությունների մասին լուրերը բոլորովին անհիմն են և կեղծ
Հրշեջ-փրկարարները մարել են Գյումրու Ռասկատլյան փողոցի տներից մեկում բռնկված հրդեհը
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտա...
Գեղարքունիքում քարով բարձված «ԶԻԼ»–ը բախվել է խոշոր եղջերավոր անասունին․ անասունը տեղում սատկել է, ի...
Արսեն Սաֆարյանի դստեր՝ Էլենի հարսի պարը Սոֆի Դեւոյանի մասնակցությամբ
Գլխավոր դատախազի հրամաններով` Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
Հոկտեմբերի 27-ի դեպքերից անցել է 27 տարի
Այս երկիրը չի ընդունում, որ որևէ մեկի հետնաբակը լինի
Քննարկվեց գործարար շրջանակների միջև ուղիղ կապերի հաստատման և հանդիպումների անհրաժեշտությունը