Ստացվել են տվյալներ, որոնք փոխում են Երկրի ձեւավորման պատմությունը
Ստացվել են տվյալներ, որոնք փոխում են Երկրի ձեւավորման պատմությունը: Մեր մոլորակի ձեւավորման նոր տեսությունն առաջ են քաշել Կոմեպենհագենի համալսարանի գիտնականները, հաղորդում է RG-ը:
Հետազոտողների խոսքով՝ Արեգակնային համակարգի բոլոր մոլորակներն ու երկնաքարերը պարունակում են Fe-56 եւ Fe-54 երկաթի բնական իզոտոպներ: Դրանց քանակային հարաբերակցությունը միանման է, օրինակ, ինչպես Լուսնի եւ Մարսի մոտ, իսկ Երկրի մոտ Fe-54 տարրն ավելի քիչ է: Ինչպես պարզվել է, մեր մոլորակի հետ ամբողջովին նույն կազմն ունեցող երկնաքարային նյութի բնական տեսակ են խոնդրիտները՝ մասնիկներ, որոնք ձեւավորվում են փոշուց, որոնք պարունակվում են ամբողջ Արեգակնային համակարգում:
Այդ տվյալները, ինչպես հայտնել է աշխատանքի առաջատար հեղինակ, դոցենտ Մարտին Շիլլերը, թույլ են տալիս ասել, որ Երկիրը ձեւավորվել է տիեզերական փոշու կուտակման, այլ ոչ թե տարբեր երկնային մարմինների բախման արդյունքում:
«Եթե մեր մոլորակը ձեւավորվել է այլ՝ քիչ թե շատ խոշոր օբյեկտների հետ բախումից հետո, ապա երկաթի կազմը միանման չէր լինի երկնաքարի միայն մեկ տեսակի հետ: Մեր տեսության համաձայն՝ Երկրի երկաթային միջուկը ձեւավորվել է պրոտոմոլորակային սկավառակին խոնդրիտների փոշու մասնիկների գրավման ընթացքում: Դա ավելի արագ պրոցես է, քան խոշոր տարրերի ակկրեցիան, այն տեւել է առնվազն 5 մլն տարի»,- բացատրել է գիտնականը՝ հիշեցնելով, որ ավանդական մոդելի համաձայն՝ մեր մոլորակը ձեւավորվել է մոտ տասնյակ միլիոնավոր տարիների ընթացքում:
Շիլլերը նշել է, որ եթե համեմատենք Արեգակնային համակարգի գոյատեւման 4,6 մլրդ տարին 24-ժամային շրջանի հետ, ապա Երկիրը ձեւավորվել է գրեթե 1,5 րոպեի ընթացքում:
Հետազոտության համահեղինակ Մարտին Բիզարրոն հավելել է, որ այդ տեսության ճշմարտացիության դեպքում ակնհայտ կդառնա նաեւ ջրի առաջացումը՝ այն դարձել է այդ պրոցեսի կողմնակի էֆեկտի արդյունք: Գիտնականն ասել է, որ ձեւավորման մեխանիզմը ակտուալ է նաեւ Տիեզերքի բոլոր մասերի համար, ինչը կարող է այլ գալակտիկաներում կյանքի պայմանների առկայության հավելյալ ապացույց դառնալ:


















































Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Զինծառայությունից կազատվեն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր թոփ 50 բուհերը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ...
Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Որդու վերադարձի մասին Նիկոլ Փաշինյանի գրառումից են տեղեկացել
Եղեգնաձորի համայնքային ոստիկանները հայտնաբերեցին ծանր մարմնական վնասվածք պատճառած հետախուզվողին
Ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել․ հաշվառման կարգն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ից
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ