Հայաստանի իշխանությունների համար խնդրահարույց է լինելու հանրաքվեում անհրաժեշտ 650 հազար ձայներ ստանալը. քաղաքագետ
Հայաստանի իշխանությունների համար խնդրահարույց է լինելու սահմանադրական փոփոխությունների հանրաքվեում անհրաժեշտ 650 հազար ձայներ ստանալը: Այս մասին փետրվարի 20-ին լրագրողների հետ հանդիպմնան ժամանակ ասաց քաղաքագետ Գագիկ Համբարյանը:
Նրա խոսքով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ քողարկված քարոզչություն սկսեց բնակչությանը գրքեր նվիրելով: Համբարյանը վստահ է, որ Փաշինյանը հենց այդպես է փորձելու հանրաքվեում անհրաժեշտ ձայներ ստանալ:
Փորձագետը հավելեց, որ չի պատրաստվում միանալ «ԱՅՈ»-ի շտաբին, ինչպես նաեւ «ՈՉ»-ի շտաբին, քանի որ թե՛ մի, թե՛ մյուս դեպքում դա նշանակելու է լեգիտիմացնել իշխանությունների ապօրինի ձգտումը մենիշխանությանը: «Իշխանությունները փորձում են ազատվել Սահմանադրական դատարանի դատավորներից եւ նախագահից միայն այն պատճառով, որ նրանք չեն ենթարկվում խաղի նոր կանոններին: Այլապես ինչպես բացատրել այն, որ ԿԸՀ նույն նախագահ Տիգրան Մուկուչյանը կամ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, որոնք աշխատել են նախորդ իշխանությունների օրոք, հեղափոխությանը չեն խանգարում, իսկ Հրայր Թովմասյանը խանգարում է: Հայաստանում, փաստորեն, օրենքը գործում է «յուրայինների» եւ «ոչ յուրայինների» համար: Այլապես ինչպես բացատրել այն, որ Վահե Գրիգորյանը չի կատարում իր պարտականությունները եւ դրա հետ մեկտեղ իշխանությունների կողմից բարձր գնահատականի է արժանանում»,- ընդգծեց Գագիկ Համբարյանը:
Նա տարակուսանք հայտնեց տարվա ընթացքում 2 անգամ սահմանադրական փոփոխությունների հանրաքվե անցկացնելու իշխանությունների ձգտմամբ, որոնցից յուրաքանչյուրն արժենալու է 7 մլն դոլար՝ այն դեպքում, երբ երկրում բազմաթիվ չլուծված խնդիրներ կան:
Հիշեցնենք, որ ապիրիլի 5-ին տեղի է ունենալու սահմանադրական փոփոխությունների հանրաքվե: Պատասխանը հաստատված կհամարվի ոչ միայն այն պարագայում, եթե «ԱՅՈ» ասի ոչ միայն քվեարկածների կեսից ավելին, այլեւ ընտրողների ցուցակային կազմի քառորդի մասից ոչ պակասը, այսինքն մոտ 650 հազար ձայն:


















































Ադրբեջանի և Թուրքիայի երազանքն իրականացել է. Հայաստանը Փաշինյանի նման վարչապետ ունի
Ջոնի Բրջոնին խժռեց Նիկոլ Փաշինյանին. Գագիկ Համբարյան
Փաշինյանի ընտրովի կոռեկտությունը. էջմիածնեցի կին vs արտադրամասի տեր
Կորոնավիրուսն այն «շունն» էր, որ ստիպեց Փաշինյանին մեկուսանալ Սևանում
«Անկապ քարոզարշավի արդյունքները. բուկլետներն աղբարկղում են…». Գագիկ Համբարյան
Դաշտ են դուրս գալիս ձեւիստները
Հայաստանի քաղաքացիները հայտնվել են ռուսական անձնագիր ստացողների թոփ-5-ում
Ում դրոշը պետք է երեւա սահմանի այն կողմում
Քաղաքապետարանի ավտոբուսների մասնակցությամբ ամեն 2-րդ վթարի մեղավորը ավտոբուսի վարորդներն են
Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռում ոչ ադեկվատ վիճակում գտնվող ուղևորը ձերբակալվել է
61 միլիոն եվրո․ Մբապեն դատարանում հաղթել է ՊՍԺ–ին
Քիմ Քարդաշյանին ծաղրել են SKIMS-ի գովազդում չափից դուրս նիհար Սանտա Կլաուսի պատճառով
Հոգեբուժական փորձաքննությունը հաստատել է, որ Լարիսա Դոլինան վաճառել է բնակարանը հոգեկան անառողջ վիճա...
Լուկաշենկոն խոսել է նախագահի պաշտոնից հեռանալու մասին
ՍԱՏՄ-ն անհայտ ծագման միս է առգրավել ու ուղարկել ոչնչացման (տեսանյութ)