Փաշինյանի ընտրովի կոռեկտությունը. էջմիածնեցի կին vs արտադրամասի տեր
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 18-ին հարցազրույց էր տվել "Շանթ" ՀԸ-ը և պատասխանելով հաղորդավարի այն հարցին, թե ի՛նչ արտադրամասի մասին է խոսքը, որի աշխատակիցներից ոմանք վարակվել են կորոնավիրուսով՝ չցանկացավ կոնկրետ պատասխանել` պատճառաբանելով, որ դա կոռեկտ չէ...
Այո՛, համաձայն եմ պարոն վարչապետի հետ այս հարցում... Բայց մի խնդիր կա. ինչպե՞ս է ստացվում, որ պարոն Փաշինյանի շրջապատից արտահոսք է տեղի ունենում Էջմիածնում կորոնավիրուսի տարածման պատճառների մասին, որի արդյունքում էջմիածնեցի տիկին Անահիտին Փաշինյանի թիմակիցներից ոմանք, ինչպես նաև վարչապետին սպասարկող իրական և կեղծ օգտատերերն ուղղակի քավության նոխազ դարձրեցին՝ անձնական բնույթի ամենավերջին վիրավորանքները և լուտանքներն ուղղելով նրա հասցեին՝ ցանկանալով դրանով մեղմել իշխանությունների մեղավորությունը վարակի տարածման հարցում, իսկ ինչ վերաբերում է հայտնի գործարարի արտադրամասին, որը գնտվում է Երևանի Շենգավիթ թաղամասում, ապա նրա անունը իշխանությունները չեն բարձրաձայնում, իսկ իշխանությունների երկրպագու և սպասարկու օգտատերերն նշանառության տակ չեն վերցնում...
Ի դեպ, շատ տհաճ էր նաև այն, որ Փաշինյանն իր հարցազրույցի ժամանակ ամեն գնով փորձեց պաշտպանել հայտնի գործարարին՝ նրա արտադրամասում կորոնավիրուսի տարածման մեջ մեղադրելով իտալացի մասնագետին, որը, ըստ Փաշինյանի, մի քանի օրով եկել է Երևան, վարակել աշխատակիցներին ու կրկին մեկնել Իտալիա, այն դեպքում, երբ էջմիածնեցի տիկնոջ պարագայում, ըստ վերջինիս, բացահայտ կեղծ տեղեկություններ էր հաղորդում իր ուղիղ եթերներից մեկի ժամանակ՝ միտումնավոր նրա վրա բարդելով վարակի տարածման ամբողջ մեղքը...
Հ.Գ. Ինչպես միշտ, Հայսատանի վարչապետն առաջնորդվում է երկակի ստանդարտներով... Այս պարագայում մենք գործ ունենք ընտրովի կոռեկտության հետ...
Հետաքրքիր է՝ էջմիածնեցի տիկնոջը վիրավորողներից որևէ մեկը ներողություն խնդրե՞լ է նրանից...


















































Ադրբեջանի և Թուրքիայի երազանքն իրականացել է. Հայաստանը Փաշինյանի նման վարչապետ ունի
Ջոնի Բրջոնին խժռեց Նիկոլ Փաշինյանին. Գագիկ Համբարյան
Կորոնավիրուսն այն «շունն» էր, որ ստիպեց Փաշինյանին մեկուսանալ Սևանում
«Անկապ քարոզարշավի արդյունքները. բուկլետներն աղբարկղում են…». Գագիկ Համբարյան
Փաշինյանի կողմնակից․ «Այո՛, պետք է փոխվի այս կառավարությունը...» (տեսանյութ)
Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում