Ջոնի Բրջոնին խժռեց Նիկոլ Փաշինյանին. Գագիկ Համբարյան
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի 4 ժամյա facebook-յան ուղիղ եթերը և իբրև թե ամենաշատ հավանություն ստացած հարցերին պատասխանելը ևս մեկ անգամ ապացուցեցին, որ Հայաստանի ապագան վտանգված է։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է քաղաքագետ Գագիկ Համբարյանը։
«Բայց դրան կանդրադառնամ ավելի ուշ...
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և մոդեռատոր Աննա Հակոբյանի ուղիղ եթերն արձանագրեցին հակառեկորդ. երբևէ Փաշինյանի ելույթներն այսքան քիչ մարդ չէր դիտել, ինչպես այս անգամ...Ես հակառակն էի սպասում... Բազմիցս գովադված ասուլիսի դիտումները շատ պետք լինեին նաև այն հանգամանքով պայմանավորված, որ պարապուրդի մատնված հասարակությունն օրվա մեծ մասը համացանցում է անցկացնում...Սակայն Փաշինանի ուղիղ եթերը, որը սկսվեց մոտ 12 հազար դիտումներով խայտառակ ավարտ ունեցավ՝ 4416 ունկնդիր...Որքան կռահում եմ, դրանց մեծ մասն էլ հայտնի ՊՈԱԿ-ի ֆեյքերն էին, որոնց հրահանգվել էր դիտումների ինչ-որ չափի ապահովում»։
Փաշինյանի ելույթը, որը հեռարձակում էին նաև մի քանի ԶԼՄ-ներ, ըստ Գագիկ Համբարյանի, ևս շատ քիչ դիտումներ ունեին...
«Հայաստանի վարչապետն այս անգամ ջախջախիչ պարտություն կրեց իր իշխանության կողմից facebook-ում ստեղծված Ջոնի Բրջոնի անունով խեղկատակ և հիմար կերպարով ներկայացող մեկին, որի գլխավոր խնդիրն է անմեղսունակ վարքագծով և ապուշ պահվածքով շեղել համացանցում այս օրերին շատ ժամանակ անցկացնող հասարակության ուշադրությունը երկրի առջև ծառացած կարևոր խնդիրներից... Բրջոնիի 2-3 ժամանոց ուղիղ եթերները ստաբիլ դիտում են 8-10 հազար մարդ...
Իշխանությունների ստեղծած այս կերպարն այսօր ապացուցեց, որ ավելի պոպուլյար է, քան Նիկոլ Փաշինյանը, որի դեմագոգիան շատերի համար բացահայտված է...
Հայտնի արտահայտությունը՝ "Հեղափոխությունը խժռում է իր զավակներին" արդիական է նաև Հայաստանի համար...
Հեղափողության ծնունդ Ջոնի Բրջոնին խժռեց Նիկոլ Փաշինյանին... », գրել է Գագիկ Համբարյանը։

















































Ադրբեջանի և Թուրքիայի երազանքն իրականացել է. Հայաստանը Փաշինյանի նման վարչապետ ունի
Փաշինյանի ընտրովի կոռեկտությունը. էջմիածնեցի կին vs արտադրամասի տեր
Կորոնավիրուսն այն «շունն» էր, որ ստիպեց Փաշինյանին մեկուսանալ Սևանում
«Անկապ քարոզարշավի արդյունքները. բուկլետներն աղբարկղում են…». Գագիկ Համբարյան
Փաշինյանի կողմնակից․ «Այո՛, պետք է փոխվի այս կառավարությունը...» (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը