ԱՄՆ-ն չինական Huawei ընկերությանն այլընտրանք է փնտրում
ԱՄՆ-ն ուսումնասիրում է արտասահմանյան ընկերությունների փորձը, որոնք կարող են չինական Huawei ընկերության փոխարեն ժամանակակից հեռահաղորդակցային ցանցերի զարգացման այլընտրանքային տեխնոլոգիաներ առաջարկել: Այս մասին շաբաթ Մյունխենի անվտանգության հարցերով համաժողովում հայտնել է ԱՄՆ պաշտպանության նախարար Մարկ Էսփերը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Անհրաժեշտ է այլընտրանք ձեւավորել, որովհետեւ մենք չենք կարող Huawei-ից հրաժարվելու ուղղակի կոչ անել: Մենք կապ ենք պահպանում այլ ընկերությունների հետ, որոնք համապատասխան տեխնոլոգիաներ են առաջարկում, որպեսզի կարողանանք դրանք փորձարկել եւ ընտրել առավել համապատասխանող տարբերակը: Այս հարցը քննարկվել է ՆԱՏՕ-ի անցած նախարարական հանդիպման ժամանակ»,- ասել է Էսփերը:
Huawei կորպորացիան հիմնադրվել է 1987 թվականին: Այն արտադրում է հեռահաղորդակցային սարքավորումներ, ինչպես նաեւ սպառողական սարքեր, սմարթֆոններ: Ընկերության արտադրանքը եւ ծառայությունները հասանելի են ավելի քան 170 պետություններում: Huawei-ն միջազգային տնտեսական պատժամիջոցների սպառնալիքների տակ հայտնվեց այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն եւ Ավստրալիան նրան մեղադրեցին տեխնիկական լրտեսության եւ իր սարքավորումների միջոցով գաղտնի տեղեկությունների հավաքագրման մեջ:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անցյալ տարվա մայիսի 15-ին հրաման էր ստորագրել, որով արտակարգ իրավիճակի ռեժիմ էր մտցվել արտասահմանյան սպառնալիքներից ԱՄՆ տեղեկատվական-հաղորդակցային ենթակառուցվածքների պաշտպանության համար: Սրա հետ կապված մայիսի 17-ին ԱՄՆ առեւտրի նախարարությունը ազգային անվտանգության սպառնալիքի պատճառով Huawei-ին մտցրել էր սեւ ցուցակ: Huawei-ից հայտարարել էին, որ կոմերցիոն գործունեություն են իրականացնում օրենքի շրջանակում:


















































Ովքե՞ր են ներկա գտնվել Արսեն Սաֆարյանի դստեր հարսանիքին (տեսանյութ)
Առկա տարաձայնությունների մասին լուրերը բոլորովին անհիմն են և կեղծ
Հրշեջ-փրկարարները մարել են Գյումրու Ռասկատլյան փողոցի տներից մեկում բռնկված հրդեհը
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտա...
Գեղարքունիքում քարով բարձված «ԶԻԼ»–ը բախվել է խոշոր եղջերավոր անասունին․ անասունը տեղում սատկել է, ի...
Արսեն Սաֆարյանի դստեր՝ Էլենի հարսի պարը Սոֆի Դեւոյանի մասնակցությամբ
Գլխավոր դատախազի հրամաններով` Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
Հոկտեմբերի 27-ի դեպքերից անցել է 27 տարի
Այս երկիրը չի ընդունում, որ որևէ մեկի հետնաբակը լինի
Քննարկվեց գործարար շրջանակների միջև ուղիղ կապերի հաստատման և հանդիպումների անհրաժեշտությունը