«Իմ քայլի» հերթական ամոթալի եւ ծիծաղելի նախագիծը (Տեսանյութ)
Սա ձեր չաշխատելու արդյունքն է, նախագիծը ներկայացնում են թվերով ժողովուրդ ջան, սա հայոց լեզվի, գրականության շարադրություն չէ։ Այս մասին այսօր՝ հունվարի 22–ին, , ԱԺ քառօրյա նիստի ժամանակ ասաց Բարգավաճ Հայաստան խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն՝ անդրադառնալով ԱԺ «Իմ քայլը» խմբակցության առաջարկած «Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություն կատարելուն։
Բագրատյանի խոսքով՝ օրենքի նախագիծը պետք է ունենա հստակ թվեր եւ կանխատեսվածություն. «Ասում եք սկզբունքային ծախս չէ, ձեզ ո՞վ է նման բան ասել, ո՞նց կարելի է ծախսը չհամարել սկզբունքային։ Օրինակ Ֆինանսների նախարարության համար, սկզբունքայինն չէ՞ այս ծախսը։ Հարգելի ընկերներմ մենք ահավոր ավելցուկ ունե՞նք, բյուջեի պրոֆիցիտ ունե՞նք, հիմա որոշել ենք, շաբաշներ ենք տալի՞ս։ Ծննդատուն է փակվում տասնյակ միլիոն չունենալու պատճառով։ 360 միլիոն գումար է կազմում, սա իմ ընկերոջ հաշվարկն եմ ասում, որովհետեւ այլ հաշվարկ չունեմ, որ ներկայացնեմ։ Կարող ենք ծննդատներն աշխատեցնել եւ 26 տարեկան լուրջ տղամարդուն պետք չէ համարել երկկողմանի ծնողազուրկ։ 26 տարեկան տղաները լուրջ մարդիկ են, ընտանիք ունեն։ Եթե սովորելու հետ եք կապում, ես, որ Կառավարման ակադեմիայում էի սովորում, 63 տարեկան մարդ կար մեր հետ, միգուցե նրա թոշակի մասին էլ դուք մտածեք, անպայման ծնողազուրկ կլինի։ Դիլետանտի մակարդակով խոսակցություն եք տանում, այդպես օրենք է լինո՞ւմ, ստիպված պարոն Մելքումյանը ձեր փոխարեն սկսեց բազմապատկել թվերը ու սա պետք է ընդունե՞նք»։


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
Աբու Դաբին կունենա համաշխարհային արվեստի նոր կենտրոն
Մահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո Բարեզին
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները առաջիկա օրերին կայցելեն Ուկրաինա
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Սինգապուրի վարչապետը շնվորհավորել է Փաշինյանին
BP-ն վաճառում է Հյուսիսային ծովում իր բիզնեսը և դուրս գալիս տարածաշրջանից
ՏԿԵ և պաշտպանության նախարարները Լոռի բերդ համայնքում ծանոթացել են պետություն-մասնավոր համաֆինանսավոր...