Աչաջրի բնակիչները հույս ունեն, որ գործը բողոքի գործողություններին չի հասնի
Հույս ունենք, որ Աչաջրի ծննդատունն էլ Եղվարդի ծննդատան նման չի փակվի և կշարունակենք աշխատել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Աչաջրի առողջության կենտրոնի տնօրեն Կորյուն Վարդապետյանը:
«Առայժմ աշխատանքները շարունակվում են բնականոն հունով, որևէ գրավոր ծանուցում չենք ստացել փակման մասին, և աշխատում ենք, ինչպես առաջ»,- ասաց տնօրենը՝ նշելով, որ մինչ օրս Առողջապահության նախարարության կողմից որևէ հստակեցում չի եղել:
«Տավուշի մարզպետը ևս խոստացել է, որ ծննդատունը չի փակվի, կզարգացնենք, և որևէ աշխատակից չի կրճատվի, նորերն էլ կավելացվեն։ Համայնքն անորոշության մեջ է, աշխատակիցները՝ նույնպես, բայց դա աշխատանքի վրա չի ազդում»,- ասաց Վարդապետյանը՝ տեղեկացնելով, որ հունվարի 21 օրերի ընթացքում ծննդատանը 5 երեխա է ծնվել:
Աչաջուր համայնքի ղեկավար Կարեն Ղալթախչյանն էլ Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ համայնքում շարունակվում է անորոշության մթնոլորտը: «Բոլորս հստակեցման ենք սպասում: Մինչ այս պահը մեզ ոչինչ չեն ասում: Պատասխանից հետո կհասկանանք՝ ինչպիսին կլինեն մեր գործողությունները: Մեր ակնկալիքն այն է, որ մեր ծննդատունը կվերազինեն»,- ասաց նա՝ նշելով, թե 70 տարվա ծննդատուն է:
«Մենք չենք ասում՝ խնդիրներ չկան, բայց լուծումը փակելը չէ, զարգացնելն է: Բոլորս դրան ենք սպասում: Չեմ բացառում, որ եթե փակելու վերջնական որոշում լինի, բողոքի գործողություններ կսկսվեն, ամեն ինչ հնարավոր է»,- ասաց համայնքապետը:
Հիշեցնենք, որ Առողջապահության նախարարությունը որոշել է փակել տարեկան 150 ծնունդ չապահովող ծննդատները: Որոշումից հետո բազմաթիվ բողոքի ակցիաներ իրականացվեցին այն համայնքներում, որոնց ծննդատները պետք է փակվեին: Կոտայքի մարզի Եղվարդի ծննդատունը փակելու դեմ տևական ակցիաներից հետո Կոտայքի մարզպետը հայտարարեց, թե այս պահին Եղվարդի ծննդատունը չի փակվի, փոխարենը՝ կվերազինվի: Քննարկվում է նաև Աչաջրի ծննդատունը չփակելու հնարավորությունը:


















































Ովքե՞ր են ներկա գտնվել Արսեն Սաֆարյանի դստեր հարսանիքին (տեսանյութ)
Առկա տարաձայնությունների մասին լուրերը բոլորովին անհիմն են և կեղծ
Հրշեջ-փրկարարները մարել են Գյումրու Ռասկատլյան փողոցի տներից մեկում բռնկված հրդեհը
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտա...
Գեղարքունիքում քարով բարձված «ԶԻԼ»–ը բախվել է խոշոր եղջերավոր անասունին․ անասունը տեղում սատկել է, ի...
Արսեն Սաֆարյանի դստեր՝ Էլենի հարսի պարը Սոֆի Դեւոյանի մասնակցությամբ
Գլխավոր դատախազի հրամաններով` Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
Հոկտեմբերի 27-ի դեպքերից անցել է 27 տարի
Այս երկիրը չի ընդունում, որ որևէ մեկի հետնաբակը լինի
Քննարկվեց գործարար շրջանակների միջև ուղիղ կապերի հաստատման և հանդիպումների անհրաժեշտությունը