Կլոր սմարթֆոնը կարող է վաճառահանվել մեկ տարի հետո
Ամենատարօրինակ սմարթֆոններից մեկը, որը ցուցադրվել է Consumer Electronic Show 2020 ցուցահանդեսում, Cyrcle Phone-ն է: Սա սմարթֆոնի աշխատող նախատիպ է, որն ունի ոչ թե ուղղանկյուն, այլ կլոր ձեւ, փոխանցում է IXBT-ը:
Հինգ տարի մշակելուց հետո այս կոնցեպտի հեղինակները որոշել են օգտագործել տարվա առաջին ամենախոշոր տեխնոլոգիական ցուցահանդեսը, որ ամբողջ աշխարհին ցույց տան միանգամայն անսպասելի սմարթֆոնը: Սարքը ստեղծողները պնդում են, որ երկար են աշխատել, որպեսզի հնարվորինս ավելի հարմար պատյան ստեղծեն: Cyrcle Phone-ն առանց որեւէ խնդրի տեղավորվում է ցանկացած գրպանում եւ անչափ հարմար է ձեռքում պահելիս, համենայդեպս այդպես են պնդում սարքի հեղինակները: Եթե ոչ մի խնդիր չառաջանա, ապա սարքի վերջնական տարբերակը կվաճառահանվի մեկ տարի հետո:
Cyrcle Phone-ն ունի ականջակալների միացման համար ոչ թե մեկ, այլ միանգամից երկու 3,5 մմ միակցիչ: Ինչո՞ւ: Մշակողների թիմի ղեկավար Քրիսթինա Սիրի խոսքով՝ նման որոշում է ընդունվել բացառելու համար աուդիոմիակցիչի ճյուղավորման օգտագործման անհրաժեշտությունը: Բանն այն է, որ երիտասարդ սերունդը հաճախ է երաժշտություն լսում մեկ սարքից երկուսով, այս դիզայներական որոշումը նախատեսված է հենց նրանց համար:
Ընկերությունը մեծ աշխատանք պետք է կատարի ծրագրային ապահովման կարգավորման համար, քանի որ ո՛չ բուն Android օպերացիոն համակարգը, ո՛չ հավելվածները նախապես հարմարեցված չեն համանման էկրանների վրա աշխատելուն:


















































Ովքե՞ր են ներկա գտնվել Արսեն Սաֆարյանի դստեր հարսանիքին (տեսանյութ)
Առկա տարաձայնությունների մասին լուրերը բոլորովին անհիմն են և կեղծ
Հրշեջ-փրկարարները մարել են Գյումրու Ռասկատլյան փողոցի տներից մեկում բռնկված հրդեհը
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտա...
Գեղարքունիքում քարով բարձված «ԶԻԼ»–ը բախվել է խոշոր եղջերավոր անասունին․ անասունը տեղում սատկել է, ի...
Արսեն Սաֆարյանի դստեր՝ Էլենի հարսի պարը Սոֆի Դեւոյանի մասնակցությամբ
Գլխավոր դատախազի հրամաններով` Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
Հոկտեմբերի 27-ի դեպքերից անցել է 27 տարի
Այս երկիրը չի ընդունում, որ որևէ մեկի հետնաբակը լինի
Քննարկվեց գործարար շրջանակների միջև ուղիղ կապերի հաստատման և հանդիպումների անհրաժեշտությունը