Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ Ուկրաինան երկշաբաթյա դադարից հետո վերսկսել է հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին Պատմական արժեքներ` մեկ ճամպրուկում Bulgari-ն նրա համար բացել է իր արխիվը Ռասիզմի դեմ պայքարից մինչև գենդերային հավասարություն Ուսուցիչների կամավոր ատեստավորման արդյունքում կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ Ռայան Շերկիի տրանսֆերային արժեքը սահմանված է Գազավորված ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է Եվրոպացիների հնարավոր ներկայությունը Աբու Դաբիում կբարդացնի Ուկրաինայի շուրջ բանակցությունները Հռոմի պապը գրանցվել է ԱՄՆ միջանկյալ ընտրություններին մասնակցելու համար ԻՀՊԿ-ն Հորմուզի նեղուցով անցնող երկու լցանավ է կանգնեցրել Համայնքային և քրեական ոստիկանները ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերել

Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստՈւկրաինան երկշաբաթյա դադարից հետո վերսկսել է հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններինՊատմական արժեքներ` մեկ ճամպրուկումBulgari-ն նրա համար բացել է իր արխիվըՌասիզմի դեմ պայքարից մինչև գենդերային հավասարությունՈւսուցիչների կամավոր ատեստավորման արդյունքում կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծՌայան Շերկիի տրանսֆերային արժեքը սահմանված էԳազավորված ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել էԵվրոպացիների հնարավոր ներկայությունը Աբու Դաբիում կբարդացնի Ուկրաինայի շուրջ բանակցություններըՀռոմի պապը գրանցվել է ԱՄՆ միջանկյալ ընտրություններին մասնակցելու համարԻՀՊԿ-ն Հորմուզի նեղուցով անցնող երկու լցանավ է կանգնեցրելՀամայնքային և քրեական ոստիկանները ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերելՀայաստանում կենսաչափական նոր համակարգի ներդրումն անցնում է գործառնական փուլՀամակարգի ներդրում, որը կմոտիվացնի երիտասարդներին ակտիվ մասնակցել համայնքի և պետության զարգացման գործինՀանրային խոսքում բացառել ազգային կամ էթնիկ խմբերին պիտակավորող ձևակերպումներըԱլեքսանդրա Գրիգորյանը՝ աշխարհի առաջնության փոքր բրոնզե մեդալակիրԲաքուն ընտրել է Հայաստանի հետ հավերժական խաղաղության հաստատման ճանապարհը. ՀաջիևԲելառուսն արգելել է կոնյակի ներմուծումը Վրաստանից և ՀայաստանիցԵթե Ռուսաստանը դառնար թյուրքական երկրների մաս, դա օգուտ կբերեր մեր բոլոր պետություններինԱՄՆ Կոնգրեսում հանրապետականների հաղթանակի դեպքում՝ 5000 դոլար յուրաքանչյուր քաղաքացունԱրման Անդրեասյանը կսպասի բրոնզե մեդալի համար պայքարը շարունակելու հնարավորությանըHuawei-ի ներկայացուցիչների հետ քննարկվել են էներգիայի պահեստավորման հնարավորություններըԷբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածրԵզրափակվել են Հրաչյա Աճառյանի և Երևանի Հանրապետության հրապարակի հոբելյաններին նվիրված միջոցառումներըԱլեն Սիմոնյանը ՌԴ-ում կմասնակցի ԱՊՀ անվտանգության խորհրդի քարտուղարների 14-րդ հանդիպմանը Հելոուինը տեղ ունի՞  քրիստոնեական հասարակության մեջՎատիկանի թանգարաններում բացվել է Un secolo di papamobile ցուցահանդեսըԵկամուտների հայտարարագիր ներկայացնելուն մնացել են հաշված օրերԳյումրիում պետական բյուջեի միջոցներով իրականացվող միջին նորոգման աշխատանքներն ընթացքի մեջ ենԾառատունկ՝ Մալաթիա-Սեբաստիայի 40-ամյակի այգում. կտնկվի շուրջ 400 ծառԱրագածոտնի մարզի որոշ բնակավայրերում գազանջատում էՀայաստանում ոչ ոք չի պատրաստվում ընդունել ալիևյան սահմանադրությունԿարևորվել է վիզաների ազատականացման գործընթացըԲալթյան երկրների պաշտպանության նախարարությունները Reuters-ի հրապարակումը չեն մեկնաբանելԻսրայելի Քնեսեթի ընտրության արդյունքներով ոչ մի դաշինք մեծամասնություն չի ստացելՍուտն ու կեղծիքը պետք է արժանանան պատշաճ գնահատականիԴժգոհությունը միշտ չէ, որ արտահայտվում է հրապարակային հայտարարություններովԿաթողիկոսի ու 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը հետաձգվել էՏեղի ունեցածը չի անդրադառնա խորհրդարանական աշխատանքների վրաԵրթևեկության ժամանակավոր սահմանափակում՝ ԵրևանումՍևակ Միքայելյանն ընտրվեց Կենտրոնական բանկի խորհրդի անդամԵՄ-ն կոչ է արել ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի վրա՝ Դնեպրի կայարանին հարվածելուց հետոՌուսական ԱԹՍ-ն հարվածել է Դնեպրի կայարանին և մերձքաղաքային գնացքին. կան զոհեր և վիրավորներՀեղեղումներից տուժած Թաիլանդի մի քանի շրջան ճանաչվել է աղետի գոտիՀայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը նոր հնարավորություններ է ստեղծում կայուն զարգացման համար. ԱԳՄԱ փոխնախարարԳազատար է վնասվել. Արթիկի մի շարք հասցեներում գազամատակարարումը դադարեցվել էՈւկրաինան դադարեցրել է հարվածները ռուսական նավթավերամշակման գործարաններին․ WSJՀարավային Կովկասում խաղաղության և կայունության ամրապնդումը կարևոր էԲնության հատուկ պահպանվող տարածքները չեն կարող հանդիսանալ մասնավոր սեփականությունԿառավարությունը միջոցներ կհատկացնի մարզական ենթակառուցվածքների զարգացման նպատակով
Գիտություն

6G ցանց. Նոր սահման, եթե աշխարհը կարողանա լուծել այն օգտագործելու կերպը

Հարավային Կորեայից մինչեւ Չինաստան տեխնիկային գամված օգտատերերը 5G կայծակնային արագության համացանցի համը զգացին ընդամենը մի քանի ամիս առաջ, հայտնում է South China Morning Post-ը:

Չինաստանում եւ ամբողջ աշխարհում տեխնոլոգիական ընկերությունները եւ հետազոտական կենտրոններն արդեն ուսումնասիրում են 6G-ն՝ ինտերնետ-ցանցերի հաջորդ սերունդը: Որոշ գնահատականներով՝ վեցերորդ սերնդի բջջային ցանցերը զարգացնելու են վայրկյանում մինչեւ մեկ տերաբայթ արագություն: Սա 100 անգամ ավելի է, քան նույնիսկ գոյություն ունեցող լավագույն տեխնոլոգիաների մոտ է, բայց, ինչպես սպասվում է, այս ցանցի ծավալումը տասնամյակներ կտեւի:


Տեխնոլոգիայի վրա գերակայության մրցավազքում մրցակիցները ստիպված կլինեն պայքարել աշխարհաքաղաքական լարվածության դեմ եւ հստակ որոշել, թե այն ինչպես է կիրառվելու:

Մինչ 6G-ն մշակման վաղ փուլում է, 5G տեխնոլոգիան արդեն Չինաստանի եւ Միացյալ Նահանգների միջեւ առեւտրային լարվածության հիմնական աղբյուներից մեկն է, քանի որ պաշտպանական համակարգերը ներառում են առաջատար անլար տեխնոլոգիաներ:

Չինական Huawei տեխնոլոգիական հսկան, որը 5G սարքավորումների առաջատար համաշխարհային արտադրողներից մեկն է, ԱՄՆ կողմից մեղադրվել է, որ անվտանգությանը սպառնալիք է ներկայացնում: Huawei-ն քանիցս հերքել է մեղադրանքները եւ հայտարարել, որ արդեն հետազոտում է 6G ցանցերը:

Չինաստանը նաեւ տեխնոլոգիաների վրա աշխատում է ազգային մակարդակում՝ մասնագետների թիմ կազմավորելով համալսարաններից, վերլուծական կենտրոններից եւ մասնավոր ընկերություններից՝ դրա զարգացումը վերահսկելու համար:

Չինաստանի արդյունաբերության եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության (մի քանի այլ նախարարությունների մասնակցությամբ) առաջ քաշած նախաձեռնությունը «ամուր գիտական հիմք կստեղծի հեռահաղորդակցային ոլորտի զարգացման համար», հայտարարել է Չինաստանի գիտության եւ տեխնոլոգիաների հարցերով փոխնախարար Վան Սին:

Բայց հեռահաղորդակցային ոլորտի փորձագետներն ասում են, որ 6G հավելվածները ամենեւին անվիճելի չեն:

«Իրական պատասխանն այն է, որ մենք չգիտենք: Մենք ուղղակի կարող ենք կռահումներ կատարել»,- ասել է «3G4G»-ի գլխավոր վերլուծաբան Զահիդ Գադիալին:

Գադիալին, որը մասնագիտացած է հեռահաղորդակցային ցանցերի ուղղությամբ, կարծում է, որ շատ բան կախված կլինի 5G զանցերի ծավալումից եւ այն բանից, թե արդյոք դրանք մեծ թվով սպառողների կգրավեն: «Սրանից ելնելով՝ մենք կարող ենք սկսել ծրագրել, թե էլի ինչ կարող ենք անել 6G-ի հետ կապված»,- ասել է նա:

China Telecom-ի գլխավոր տեխնիկական տնօրեն Բի Ցին կանխատեսում է 6G-ի ավելի կոնկրետ պոտենցիալ օգտագործում: «Անկախ GPS ունեցող ավտոմեքենա, հեծանիվ վարելուց կամ քայլելուց՝ 6G-ն ամբողջությամբ ինտեգրվել է հոլոգրաֆիկ պատկերներին,- «Սինհուայի» փոխանցմամբ՝ ասել է նա: - Դուք կարիք չեք ունենա գլուխը կախել եւ նայել հեռախոսին: Ձեր աչքերի առջեւ կպրոյեկտվի հոլոգրաֆիկ 3D քարտեզը»:

Հետազոտողների կարծիքով՝ տեխնիկական խոչընդոտները, ինչպիսին են մեծ թողունակութամբ էլեկտրամագնիսական ալիքների փոխանցումը, որոնք հնարավոր են դարձնում ինտերնետի ավելի բարձր արագությունը, պետք է հաղթահարվեն, նախքան 6G-ի իրականություն դառնալը:

Համալսարանի գիտաշխատող Օուլու Հե Ջիգուանգը նշել է, որ այնպիսի երկրներում անցկացվող հետազոտությունները, ինչպիսին են Չինաստանը եւ Հարավային Կորեան, եւ այնպիսի ընկերություններում, ինչպիսին Huawei-ն է, վաղ փուլերում են: «Միայն 2-3 տարի հետո կհայտնվեն համապատասխան տեխնոլոգիաները»,- ասել է նա՝ հավելելով, որ ուշադրությունը կարող է կենտրոնանալ այնպիսի հնարավորությունների վրա, ինչպիսին են բժշկական գործողությունները հեռահար սարքերի օգտագործմամբ, որոնք միմյանց հետ փոխգործակցում են:

Բայց հաջորդ սերնդի հեռահաղորդակցային տեխնոլոգիաներն ինչպիսին էլ լինեն, դա կարեւոր կլինի աշխարհաքաղաքականության տեսակետից, կարծում է Վաշինգտոնի Նոր ամերիկյան անվտանգության կենտրոնի գիտաշխատակից Մարտեյն Ռասերը:

«5G-ի ստեղծման գործում Չինաստանի ագրեսիվ առաջընթացը դարձավ տագնապահարույց ազդանշան եւ մյուս երկրներին դրդեց ավելի սեւեռուն ուշադրություն դարձնել, թե ինչ է լինելու 5G-ից հետո»,- ասել է նա: «6G-ն տեխնոլոգիական այլ ոլորտների հետ միասին, ինչպիսին են արհեստական ինտելեկտը եւ քվանտային հաշվողական տեխնիկան, առաջիկա տասնամյակներին կլինեն Չինաստանի հետ մրցակցության կենտրոնում»: