Սիրիան լիակատար համերաշխություն է հայտնում Իրաքին եւ Իրանին
Սիրիան լիակատար համերաշխություն է հայտնում Իրաքին եւ Իրանին՝ վճռականորեն դատապարտելով ԱՄՆ հանցավոր ագրեսիան, որը հանգեցրել է «Կուդս» հատուկ ստորաբաժանման հրամանատար, գեներալ Ղասեմ Սոլեյմանիի, Իրաքի Ժողովրդական մոբիլիզացիայի ուժերի ղեկավարի տեղակալ Աբու Մահդի ալ Մուհանդիսի եւ դիմադրության մի շարք այլ հրամանատարների մահվանը։
Ինչպես տեղեկացնում է սիրիական Պետական տեղեկատվական ՍԱՆԱ գործակալությունը՝ հղում կատարելով ՍԱՀ ԱԳՆ պաշտոնական աղբյուրին, դա ամերիկյան նենգ ագրեսիա է, որը տանում է դեպի վտանգավոր թեժացում տարածաշրջանում եւ համեմատվում հանցավոր ավազակախմբերի մեթոդների հետ, եւ որը նորից հաստատում է Միացյալ Նահանգների պատասխանատվությունը եղբայրական Իրաքում անկայունության համար՝ ամերիկյան քաղաքականության համատեքստում, ուղղված լարվածության եւ հակամարտությունների հրահրմանը մերձավորարեւելյան երկրներում, որպեսզի պարտադրի իր հեգեմոնիան ու հնարավորություն տա սիոնիստական օկուպացիոն կազմավորմանը տարածաշրջանը վերցնել իր հսկողության տակ։
Սիրիական Արաբական Հանրապետությունը, խոր ցավակցություն եւ համերաշխություն հայտնելով եղբայրական Իրաքին եւ Իրանի Իսլամական Հանրապետությանը, համոզված է, որ ամերիկյան այդ վախկոտ ոտնձգությունը դիմադրության նշանավոր զորահրամանատարների դեմ կհանգեցնի վճռականության ամրապնդմանը՝ շարունակել նրանց ուղին, դիմակայելով ԱՄՆ ցանկացած միջամտության տարածաշրջանի երկրների գործերին եւ պաշտպանելով նրանց ազգային շահերը ԱՄՆ ավազակային քաղաքականությունից, որը լուրջ սպառնալիք է բերում Մերձավոր Արեւելքի եւ ողջ աշխարհի անվտանգությանը, խաղաղությանը եւ կայունությանը։
Կարդացե՜ք նաև
Իրանցի գեներալ Ղասեմ Սուլեյմանիի սպանության հետեւանքները Հայաստանի եւ տարածաշրջանի համար
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Գյումրիում Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրի շինարարական աշխատանքը մտել է ակտիվ փուլ․ կնքվել է ...
Հուսով ենք՝ Հայաստանը կունենա իր նավթազտարանը, որտեղ Իրանի հում նավթից կստանան անհրաժեշտ նավթամթերք
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Ռեալը պաշտոնական կայքում հանդես է եկել հայտարարությամբ
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Գյումրիում և Կապանում
Մերկապարանոց գնահատականներ. Ռոմանոս Պետրոսյանն արձագանքել է Սամվել Կարապետյանին