Երաժշտությունը ստիպում է շիմպանզեներին պարել և ծափ տալ. հետազոտություն
Շիմպանզեները սիրում են երաժշտություն լսել, ծափահարել և պարել. երաժշտության ներքո կենդանիները սկսում են օրորվել և շարժել ոտքերը: Sky News-ի հաղորդմամբ՝ նման եզրահանգման են եկել ճապոնացի գիտնականները, որոնք փորձեր են կատարել կապիկների հետ:
Գիտափորձին 7 շիմպանզե է մասնակցել՝ 3 արու և 4 էգ: Վեց օրերի ընթացքում մասնագետները կենդանիների համար հատուկ ընտրված երկու րոպե տևողությամբ երաժշտություն են միացրել և հետևել են կապիկների վարքին:
Արդյունքները ցույց են տվել, որ շիմպանզեները ռիթմի որոշակի զգացողություն ունեն: Մեղեդին լսելիս նրանք թեթևակի օրորում էին գլուխն ու մարմինը, իսկ առանձին դեպքերում նաև ծափ էին տալիս և պարում էին:
Գիտնականները պարզել են նաև, որ արուներն առավել ռիթմիկ են և ակտիվորեն էին արձագանքում:


















































Ովքե՞ր են ներկա գտնվել Արսեն Սաֆարյանի դստեր հարսանիքին (տեսանյութ)
Առկա տարաձայնությունների մասին լուրերը բոլորովին անհիմն են և կեղծ
Հրշեջ-փրկարարները մարել են Գյումրու Ռասկատլյան փողոցի տներից մեկում բռնկված հրդեհը
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտա...
Գեղարքունիքում քարով բարձված «ԶԻԼ»–ը բախվել է խոշոր եղջերավոր անասունին․ անասունը տեղում սատկել է, ի...
Արսեն Սաֆարյանի դստեր՝ Էլենի հարսի պարը Սոֆի Դեւոյանի մասնակցությամբ
Գլխավոր դատախազի հրամաններով` Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
Հոկտեմբերի 27-ի դեպքերից անցել է 27 տարի
Այս երկիրը չի ընդունում, որ որևէ մեկի հետնաբակը լինի
Քննարկվեց գործարար շրջանակների միջև ուղիղ կապերի հաստատման և հանդիպումների անհրաժեշտությունը